Երևան +15°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 00:21 05-03-2022

Բիշքեկում լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Բիշքեկում լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

38-ամյա Ա.Ի.-ի կալանավորման ժամանակ հայտնաբերվել է կեղծ անձնագիր եւ վարորդական իրավունք:

Պարզվել է, որ օտարերկրացին հետախուզվում է Թուրքիայի իրավպահների կողմից։ Ստամբուլում հետախուզում է հայտարարվել։ Ա.Ի.-ն մեղադրվում է 2007թ․ հունվարին լրագրող Հրանտ Դինքի սպանությանը, ինչպես նաեւ մի շարք այլ ծանր հանցանքների, այդ թվում՝ կազմակերպված հանցավորությանն առնչություն ունենալու եւ ապօրինի հրազեն պահելու մեջ:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ղրղըզստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 378-րդ՝ «Պետական ​​սահմանն ապօրինի հատելը» եւ 379-րդ՝ «Փաստաթղթեր կեղծելը» հոդվածներով։

Փետրվարի 28-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանի որոշմամբ Ա.Ի.-ն երկու ամսով կալանքի տակ է առնվել «ՍԻԶՈ-1»-ում։

Հիշեցնենք, որ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է խմբագրության մուտքի մոտ 2007թ․ հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից։ Ստամբուլի եւ երկրի այլ քաղաքների հազարավոր բնակիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով գտնել եւ պատժել հանցագործության կազմակերպիչներին։

Դատավարությունն ավարտվել է միայն հինգ տարի անց։ Հանցագործությունը կատարողը՝ այն ժամանակ անչափահաս Օգյուն Սամասթը, դատապարտվել է 21 տարի 10 ամիս ազատազրկման։ Գործով ֆիգուրանտ է 19 անձ։