Տեսանյութ Ուղիղ խոսք Ներքին 4 տարի առաջ - 09:45 03-06-2022

Կուբաթլուն առանց կրակոցի հանձնել էին, մեզ էլ տարան, գցեցին շրջափակման մեջ․ կամավորական

44-օրյա պատերազմի օրերին Լևոն Խաչատրյանը 2 անգամ մեկնել է Արցախ։ Ասում է՝ 3-րդ կարգի հաշմանդամ էր, սկզբում մերժել էին, բայց ինքը պնդել է ու գնացել։ Առաջին անգամ Քելբաջարում է եղել։

Պատմում է, որ ռազմական գործողություններից հեռու են եղել։ Երկու փամփուշտ են տվել հերթափոխի համար ու հանձնարարել հսկել, որպեսզի դիվերսիոն խմբերի ներթափանցման դեպքում կանխեն նրանց առաջխաղացումը։ Ինքը պնդել է, որ ուզում է առաջնագիծ գնալ, բայց հրամանատարի հետ կոնֆլիկտի պատճառով զենքը հանձնել ու հետ է վերադարձել։

Երկրորդ անգամ ռազմաճակատ է մեկնել հոկտեմբերի 26-ին։ Գնացել են Կուբաթլու, սակայն պարզվել է, որ Կուբաթլուն արդեն հանձնել են, ասում է՝ առանց կրակոցի։ «Կուբաթլունի զորամասից հանել էին այն ամենը, ինչ հնարավոր էր, ու առանց մի փամփուշտ կրակելու՝ հանձնել էին։ Մենք 30 հոգով էինք, մեր դիմաց թշնամու 2000-անոց բանակն էր։ Երբ էնտեղ հասանք, մեզ ուղեկցող ՊՆ զինվորականներն առավոտյան առանց մեզ մի բառ ասելու փախել էին։ Երկրորդ օրը մեզ էլ հրաման տվեցին նահանջել։ Մեր հրամանատարը Արայիկ Մուրադյանն էր։ Նա նահանջի հրամանին չենթարկվեց, մենք նահանջելու չէինք գնացել, գնացել էինք կռվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը