Ներքին 2 տարի առաջ - 14:10 01-09-2023

Չորս կողմից կրակում են․ Սոթքի բնակչի հետ հեռախոսազրույցում կրակոցի ձայները լսվում էին

«Առավոտվանից սկսած կրակոցները չեն դադարում, այս պահին էլ մեծ տրամաչափի զենքերից խփում են մեր դիրքերին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից Արմեն Մարտիրոսյանը։

Տղամարդու խոսքով՝ դիրքերի ուղղությամբ կրակոցներն ամեն օր էլ լինում են, բայց այսօր դրանք ինտենսիվ են, հիշեցնում են այս տարի մայիսի 12-ին տեղի ունեցածը։

«Հիմա բակում՝ տան առաջ նստած եմ, դրսում մարդ չկա, վախենում են, որ կարող է ադրբեջանցիները թեքվեն գյուղի վրա ու արկ գցեն։ Գյուղացիներից մի քանիսը վախից երեխեքին տարել են Վարդենիս, բայց այնպես չէ, որ գյուղը դատարկվել է, բնակիչները տեղում են, տարհանում չի եղել»,- իրավիճակը ներկայացրեց Սոթքի բնակիչը։

Տղամարդու հետ հեռախոսազրույցի ընթացքում մի քանի անգամ լսվեցին կրակոցի բարձր ձայներ։

«Լսեցի՞ք, սա հաստատ հրետանի է, փոքր տրամաչափից այսպիսի ձայն չէր գա, ոչ էլ նման դղրդոց կլիներ։ Չորս կողմից կրակում են, չգիտենք՝ վերջն ինչ է լինելու»,- ասաց Սոթքի բնակիչը։

Oragir.News-ը Սոթքի բնակչի հետ զրուցել է ժամը 13։45-ին։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում