Ավելին 4 տարի առաջ - 23:49 02-06-2022

Մեծ Բրիտանիայում նշում են թագուհու պլատինե հոբելյանը

Մեծ Բրիտանիայում միլիոնավոր մարդիկ փողոցներ են դուրս գալիս՝ նշելու բրիտանական միապետության պատմության ընթացքում առաջին պլատինե հոբելյանը․ Եղիսաբեթ Երկրորդը երկիրը ղեկավարում է արդեն 70 տարի։

Իրադարձությունների կենտրոնում հայտնվելու համար տասնյակ մարդիկ գիշերել են վրաններում՝ Մել փողոցում, որը տանում է դեպի արքայական պալատ։

Քեյթ Միդլթոնը երեխաների հետ ներկայացել է Լոնդոնի Trooping The Colors շքերթին, որը դարձել է Եղիսաբեթ II թագուհու պլատինե տարեդարձի տոնակատարությունների մի մասը։ Քեմբրիջի դքսուհին կառքով շրջել է իր երեխաների՝ արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոտայի և արքայազն Լուիի, ինչպես նաև Կամիլա Փարքեր-Բոուլզի հետ։

Արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտան և արքայազն Լուին առաջին անգամ էին մասնակցում նման միջոցառման։ Թագուհու ծոռները շքերթի ժամանակ ձեռքով են արել հանդիսատեսին։

Էլիզաբեթ 2-րդը, արքայազն Չարլզը, Կամիլա Փարքեր-Բոուլզը, արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնը և նրանց երեխաները պատշգամբից դիտել են թագուհու պատվին անցկացվող օդային շոուն և հրավառությունը։ Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, նույնպես ժամանել են տարեդարձի տոնակատարությանը, սակայն ընտանիքի մյուս անդամների հետ միասին պատշգամբ դուրս չեն եկել. Սասեքսի դքսերը նախկինում հրաժարվել էին թագավորական պարտականություններից։

Չնայած դրան, Մեգան Մարքլին ավելի ուշ տոնակատարության ժամանակ նկատել են թագավորական ընտանիքի կրտսեր անդամների շրջանում՝ նա զրուցել է Զառա Թինդալի երեխաների հետ։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը