Արտաքին 4 տարի առաջ - 13:33 01-06-2022

Գերմանական էներգետիկ ընկերությունները գազի դիմաց վճարել են նոր սխեմայով

Գերմանական Uniper և RWE էներգետիկ ընկերությունները ռուսական գազի դիմաց առաջին անգամ վճարել են Մոսկվայի առաջարկած նոր սխեմայով՝ վառելիքի անխափան մատակարարումն ապահովելու համար։

Ընկերությունները պնդում են, որ վճարման այս եղանակը չի խախտում ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և համաձայնեցված է Գերմանիայի կառավարության հետ։

Անցած տարի Գերմանիայում ռուսական գազին բաժին է ընկել հումքի ամբողջ ներմուծման կեսից ավելին։

Արևմտյան երկրների կողմից սահմանափակումների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է «ոչ բարեկամական երկրներ», որոնց թվում են ԵՄ բոլոր երկրները, արտահանվող գազի դիմաց վճարումներն ընդունել միայն ռուսական ռուբլով։

Նոր սխեմայի համաձայն՝ ռուսական գազի դիմաց վճարելու համար ընկերությունները պետք է հաշիվներ բացեն «Գազպրոմբանկ»-ում։ Արևմտյան մի շարք երկրներ հրաժարվել են վճարել այս սխեմայով, այդ թվում՝ Լեհաստանը, Բուլղարիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները և Դանիան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին