Արտաքին 4 տարի առաջ - 18:57 15-05-2022

ԵՄ-ն թույլ կտա ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով

Եվրամիությունը փաստացի թույլ կտա վճարել ռուսական գազի դիմաց Կրեմլի նոր սխեմայով, որը նա նախկինում պատժամիջոցների խախտում էր անվանում, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ուկրաինայի վրա հարձակումից հետո Պուտինը սրեց աշնանը ԵՄ-ի հետ գազային պատերազմը և կարգադրեց գազը վաճառել միայն ռուբլով։ Մեխանիզմը խառն է. վճարել առաջվա պես կարելի է եվրոյով, բայց Գազպրոմբանկի հատուկ հաշվին, և այնտեղ էլ պետք է հաշիվ բացել ռուբլիով, ուր արդեն բանկն ինքը կփոխակերպի արժութային վճարումը:
Եվրոպան քննարկում է ռուսական նավթի էմբարգոն, սակայն չի շտապում հրաժարվել գազից, քանի որ այն փոխարինել լիովին անհնար է։ Ռուսաստանն օգտագործում է այս խոցելիությունը և գազը դարձրել է էներգետիկ պատերազմում իր հիմնական զենքը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին