Ներքին 4 տարի առաջ - 15:38 30-05-2022

Սրա նմանները իրավունք չունեն ուսադիր կրելու. փաստաբան

Պատգամավորի նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրող էս «կարմիր բերետավորը» նույն այն «ոստիկանն» է, ով դաժան կերպով ծեծի էր ենթարկում երեք պատերազմի մասնակից, թոշակառու Գիորգի Արեսատակեսյանին (Ժոռա պապին), հատկանշական է, որ Արեստակեսյանի նկատմամբ վերջինս կիրառել էր նույն խեղդող հնարքից... Սույն ոստիկանի կողմից նման բռնության դեպքերով տեսանյութերը համացանցում բազմաթիվ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը, ով նաեւ լուսանկարներ է տարածել:

Նա նաեւ հավելել է. «Հիշեցնեմ, որ Գ.Արեստակեսյանի կողմից հաղորդում էր ներկայացվել տվյալ դեպքի հետ կապված, սակայն մեղադրանք առաջադրվեց ի վերջո Գ.Արեստակեսյանին... Սրա վերաբերյալ նյութերը նախապատրաստվում են հակակոռուպցիոն կոմիտեում, ուստի սույն (Պատգամավորի) դեպքով հաղորդում ներկայացնող անձին կհորդորեմ որ հաղորդում տալիս, նյութերի նախապատրաստման ընթացքում հղում կատարի նաև Գիորգի Արեստակեսյանի դեպքին(հղղումը ստորև)...
Սրա նմանները իրավունք չունեն ուսադիր կրելու... պատիժդ չի ուշանա...»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը