Ներքին 3 տարի առաջ - 23:03 07-04-2023

Արծրունը և նմանները տեղեկություն են մատակարարում թշնամուն․ ազտամարտիկ Արամ Մարգարյան

«Մենք ի սկզբանե նորմալ չենք զինել մեր բանակը։ Մենք ասելով՝ նկատի ունեմ իշխանությանը։ Գնել ենք զենքեր, այո՛, «Իսկանդեր» ունենք, փառք Աստծո, բայց եթե չի օգտագործվում, ուրեմն մետաղի ջարդոն Է»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը, ով ասել է՝ տարիներ շարունակ զենքի փոխարեն ձեռք ենք բերել մետաղաջարդոն, ասաց ազատամարտիկ Արամ Մարգարյանը։

«Արծրուն Հովհաննիսյանին լսել չի կարելի, լսելու դեպքում էլ պետք է արձանագրենք, որ ինքը հրաման ունի բանակը նորից թուլացման տանելու։ Արծրունը և նմանները տեղեկություն են մատակարարում թշնամուն։ Ասում են՝ թույլ ենք, հանգիստ կարող եք հարձակվել։ Որոշ ժամանակ առաջ էլ Նիկոլը հայտարարեց, որ մենք բողոք չունենք։ Իրենք բացեիբաց հայտարարում են, որ պատրաստ են զիջումների»,-ասում է ազատամարտիկը։



Արամ Մարգարյանը ուրիշ ենթատեքստ չի տեսնում, ասում է․ «Երեսուն տարի զենք չեն առել։ Արդեն հինգ տարի դուք եք ու ինչի՞ չեք առնում զենք։ Նախկիններ ասելուց բացի՝ ի՞նչ ունեք արած։ Մենակ հող եք հանձնել, ու այսօր թուրքը հանգիստ, քթի տակ շվացնելով, մեր հողերը գրավում է»,-հավելեց ազատամարտիկը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում