Ավելին 4 տարի առաջ - 13:54 29-05-2022

Բժիշկը թվարկել է մթերքները, որոնք պահպանում են աղիների առողջությունը

Բջջանյութով հարուստ բանջարեղենն ու հատապտուղները ամրացնում են մարսողական համակարգը և պահպանում աղիների առողջությունը, «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությանն ասել է գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարիա Իսայկինան։

Աղեստամոքսային տրակտի ճիշտ աշխատանքի համար կարևոր է հետևել հավասարակշռված սննդակարգին, որում պետք է ներառվեն բջջանյութով հարուստ մթերքներ:

«Նման մթերքների մարսողության համար երկար ժամանակ է պահանջվում, բայց, միևնույն ժամանակ, դրանք բարենպաստ են ազդում մարսողական համակարգի վրա, ակտիվացնում են ստամոքսի և աղիների շարժունակությունը, օգնում են օրգանիզմից դուրս բերել նյութափոխանակության արտադրանքը և դանդաղեցնում են արյան մեջ շաքարի ներծծման արագությունը։ Բջջանյութով հարուստ են սև հաղարջը, դդումը, տերևավոր կանաչեղենը»,- նշել է բժիշկը։

Մասնագետը հիշեցրել է նաև, թե որ մթերքներից է ցանկալի հրաժարվել: Պետք է բացառել արագ սնունդը, տապակած և յուղոտ ուտեստները, քաղցր գազավորված ըմպելիքներն ու հրուշակեղենը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից