Ավելին 4 տարի առաջ - 16:32 28-05-2022

Ավստրալիայում ծնվել է երեխա, որը մշտապես ժպտում է՝ գենետիկական պաթոլոգիայի պատճառով

Ժպիտը չի հեռանում երեխայի դեմքից նրա ծննդյան իսկ պահից, երեխայի մոտ հայտնաբերվել է բավականին հազվադեպ գենետիկ պաթոլոգիա՝ երկկողմանի մակրոստոմիա, բերանի խոռոչի չափազանց լայն բացվածքի պատճառով երեխան խնդիրներ ունի ուտելու հետ, ախտահարված են նրա բերանի և դեմքի երկու կողմերը, հաղորդում է Daily Mirror-ը:

Պաթոլոգիան հայտնաբերվել է ծնվելուց անմիջապես հետո, ախտորոշման ճշգրտության մեջ կասկած չկար՝ աշխարհում գրանցվել է ոչ ավելի, քան մեկ տասնյակ նման դեպք, և դրանք բոլորը մանրամասն նկարագրված են։ Հիվանդությունը ցնցել է աղջկա երիտասարդ ծնողներին։

«Ես ու ամուսինս չէինք էլ կասկածում, որ նման հիվանդություն գոյություն ունի, ես կարծում էի, որ մեր երեխայի վիճակը պայմանավորված է նրանով, որ ես բավականաչափ ուշադիր չեմ եղել հղիության ժամանակ։ Բայց պարզվեց, որ այստեղ մեզանից ոչինչ կախված չի եղել»,- պատմել է աղջկա մայրը՝ Քրիստինա Վերչերը:

Երեխային նորմալ կյանքի հնարավորություն տալու համար պահանջվում է վիրահատական միջամտություն:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ