Երևան +24°
copy image url
Մշակույթ Ավելին 1 տարի առաջ - 22:25 27-05-2022

Լեոնարդո դա Վինչիի մահը

1517-1518 թվականներին իտալական վերածննդի հանճարը` Լեոնարդո դա Վինչին, աշխատում էր իր գլխավոր նախագծերից մեկի`«Օրագրերի» հրատարակման վրա։

Ֆիզիկական ու առողջական խնդիրները Լեոնարդոյին ստիպել էին բոլոր անավարտ աշխատանքները հանձնել իր օգնականներին։ Չնայած թուլությանը՝ Լեոնարդոն դեռ կարողանում էր նկարել, այս շրջանում նա ստեղծել է մի շարք զգեստների և պալատական ​​տոնակատարությունների համար նախատեսված դեկորացիաների էսքիզներ։

Լեոնադրոն 67 տարեկան էր, երբ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Արվեստաբանության հիմնադիր Ջորջո Վազարին Լեոնարդոյի վերջին օրերը նկարագրում է այսպես. «Նա ծանր հիվանդ էր, մի քանի ամիս անկողնուց չէր ելնում։ Երբ արդեն զգում էր, որ մահը մոտ է, գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի կարողանա խոստովանել և թողություն խնդրել մեղքերի համար: Ու թեև դժվարանում էր կանգնել, այնուամենայնիվ հենվելով ընկերների ու ծառաների ուսերին՝ նա Սուրբ Հաղորդություն է ստանում կանգնած և ոչ թե անկողնում պառկած»։

Իր կյանքի վերջին օրերին Լեոնարդոն զղջացել և ներում է խնդրել, որ վիրավորել է Տիրոջը և ողջ մարդկությանը, որ «նա իր արվեստում չի աշխատել այնպես, ինչպես պետք էր»։ Իր պատանեկության տարիներին Լեոնարդոն հավատում էր Աստծուն որպես Գերագույն էակի։ Հավատում էր, որ մարդու հոգին անմահ է: Բայց նկարիչ լինելուց բացի՝ նա նաև գիտնական էր և իր երկրաբանական, աստղագիտական ​​և անատոմիական ուսումնասիրություններում չէր կարող չմտածել Երկրի վրա մարդու գոյության, նրա ծագման և էվոլյուցիայի մասին: Սակայն, մահից առաջ Լեոնարդոն ստիպված էր հաշտվել Աստծո հետ, որպեսզի իր հուղարկավորությունն իրականացվեր կաթոլիկ եկեղեցու կանոնների համաձայն:

Մահից առաջ Լեոնարդոյին տանջել են ջղաձգումները, Վազարի բնորոշմամբ՝ նրան այցի են եկել «մահվան սուրհանդակները»։ Լեոնարդոն հոգին ավանդել է 1519 թ. մայիսի 2-ին ֆրանսիական արքունիքում՝ Ֆրանսիայի թագավորի գրկում։

Մահից տասը օր առաջ`1519 թվականի ապրիլի 23-ին, Ամբուազի թագավորական արքունիքում կազմվել է Լեոնարդո դա Վինչիի կտակը, որին ներկա է եղել Ֆրանսիայի թագավորը։ Նա իր ունեցվածքը կտակել է այսպես.

Աղքատներին

Ամբուազի Սուրբ Ղազար հիվանդանոցի աղքատ հիվանդներին Լեոնարդո դա Վինչին կտակել է 70 սոլդի պղինձ և արծաթ։ Լեոնարդոն, որն իր ողջ կյանքի ընթացքում գնահատված ու մեծարված էր վերանախավի կողմից և մշտապես առնչվում էր իշխանների, թագավորների և ազնվականների հետ, մահից առաջ հանկարծ հիշել է հասարակության այն անդամներին, որոնք անտեսված, մերժված ու մոռացված էին։

Ընտանիքին

Լեոնարդոն իր յոթ խորթ եղբայրներին կտակել է 400 ոսկի սկուդին, որը պահվում էր Ֆլորենցիայի Սանտա Մարիա Նուովայում գտնվող Լեոնարդոյի բանկային հաշվում: Նրանց կտակել է նաև Ֆիեզոլյան կալվածքը, որը դատարանի միջոցով եղբայրներից վերցրել էր 1507 թվականին։

Ծառաներին

Լեոնարդոն իր սպասուհուն՝ Մատուրինային կտակել է «կաշվով զարդարված սև գործվածքե հագուստ», բրդյա զգեստ և 2 ոսկե դուկատ։

Ծառա Բատիստա դե Վիլանիսը ստացել է Կլուի առանձնատան ողջ կահույքն ու կենցաղային իրերը։ Լեոնարդոն նրան անձնական օգտագործման համար կտակել էր նաև Միլանի Սան Կրիստոֆորո ջրանցքի մի հատվածը, ինչպես նաև այգու կեսը, որը գտնվում է Միլանի ծայրամասում։ Այս ամենին դը Վիլանիսն արժանացել էր վարպետին մատուցած հավատարիմ ծառայության համար:

Այգու երկրորդ կեսը և այնտեղ կառուցած տունը մնացին Լեոնարդոյի աշակերտ և օգնական Սալային ու նրա ընտանիքին՝ հավերժ օգտագործման համար։ Սալային կտակել էր նաև «Մոնա Լիզա», «Սուրբ Ժերոմ» և «Մադոննան և երեխան սուրբ Աննայի հետ» կտավները։

Ֆրանչեսկո Մելցիին

Լեոնարդոն իր օգնական Մելցիին կտակել էր բոլոր գրքերը, գործիքները, փաստաթղթերը, գրառումներն ու էսքիզները։ Դա Լեոնարդոյի ձեռագրերի և գծագրերի ամենամեծ հավաքածուն էր։ Հետագայում Մելցին Լեոնարդոյի ձեռագրերից դուրս բերեց նկարչությանը վերաբերող գրառումների մի մասը, ցրված նոթերը համակարգեց և հրատարակեց «Նկարչության մասին տրակտատը»։

Թաղման նախապատրաստություն

Ֆլորենցիան դառնությամբ ընդունեց Լեոնարդոյի մահը։ Իտալացիների վիշտը կրկնապատկվեց, երբ իմացան, որ նկարիչը խնդրել էր մահից հետո ո՛չ իր դին, ո՛չ էլ մոխիրը չտալ հայրենի քաղաքին։

Լեոնարդոն կտակել էր իրեն թաղել Ֆրանսիայի Ամբուազիի Սան Ֆլորենտին եկեղեցում։ Նա գումար էր թողել 60 մոմերի համար, որոնք թաղման ժամանակ պետք է բռնեին 60 աղքատ մարդիկ։ Նա նաև պատվիրել էր երեք մեծ ու հանդիսավոր պատարագ և երեսուն փոքր Գրիգորյան պատարագներ` թեմի քահանաների մասնակցությամբ։ Այդ նպատակով թեմի չորս եկեղեցիներից յուրաքանչյուրին կտակել էր 4,5 կիլոգրամանոց հաստ մոմեր։

1519 թվականի մայիսի 12-ին Լեոնարդո դա Վինչիին` մեծագույն ու հանճարեղ իտալացուն, թաղեցին Ամբուազիում`ֆրանսիական հողում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
13:11 Ջրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինը. shamshyan.com
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»
14:44 Ադրբեջանցիները 5 ամսից հասնելու են Երևան․ Ալիևը Սևանում ոտքերն է լվանալու, Երևանում՝ թեյելու․ քաղաքացի
22:05 Ո՛չ գազ ունինք, ո՛չ ջուր, աթար կվառենք. Տայգայում երևի մեզնից լավ պայմաններում կապրին. Ջրառատի բնակիչ
08:07 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Ժողովուրդ