Ներքին 4 տարի առաջ - 14:09 27-05-2022

Ապացույց՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը:
Հայ ռազմագերիների փաստաբան Սիանուշ Սահակյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվոպական դատարանում այս պահին տեսանյութերով և այլ լիարժեք ապացույցներով ներկայացված են 80 ռազմագերիների առկայությունը: Նրանք ընդհանուր 119 հոգի են:

Ալիևը պնդում է, թե Ադրբեջանում այս պահին պահվում է ընդամենը 39 ռազմագերի: Ուշագրավ է, որ այս նույն թիվը պաշտոնապես հայտնում է նաև #նիկոլ_մահաբերը:

Շուտով, երբ ՄԻԵ դատարանում կսկսվի 119 հայ ռազմագերիներին վերադարձնելու դատաքննությունը, ադրբեջանական կողմը միջազգային դատարանում կհայտարարի, թե իրենց մոտ պահվում են ոչ թե 119, այլ ընդամենը 39 հայ ռազմագերի, և որպես դրա ապացույց կվկայակոչի Ալիևի եղբայր Նիկոլի պաշտոնական հայտարարությունը:

Փաստորեն, հայ ռազմագերիների հարազատները և նրանց ներկայացուցիչ փաստաբանները ստիպված կլինեն հավասարաչափ պաշտպանվել Նիկոլից և Ալիևից:

Ուրիշ ի՞նչ ապացույց է անհրաժեշտ հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը