Ներքին 3 տարի առաջ - 01:17 22-09-2023

ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Մոզամբիկի ներկայացուցիչն Արցախն անվանեց «Ադրբեջանի Ղարաբաղ շրջան»

Ընթանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։

Մոզամբիկի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց ռազմական բռնության սրացմամբ, որը տեղի ունեցավ «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում» սեպտեմբերի 19-ին, և որի հետևանքով բազմաթիվ մարդիկ զոհվեցին, հարյուրավոր մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ, այնդ թվում՝ քաղաքացիակն բնակչության շրջանում։

«Ցավում ենք, որ ի հեճուկս Խորհրդի և միջազգային հանրության բազմաթիվ կոչերի՝ բռնությունն է գերակայել երկխոսության և խաղաղության փոխզիջումային գործընթացների նկատմամբ։ Այս իրադարձությունները խորացնում են տեղի բնակչության տառապանքը և հուսահատությունը։ Մարդասիրակն ծանր ճգնաժամի մեջ են նրանք։

ՄԱԿ-ի կանոնադրությունը աներկբա է այս հարցում․ վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Այս առումով՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը կողմերին՝ տևական խաղաղության հասնել իրական երկխոսության միջոցով։ Մոզամբիկը ողջունում է հրադադարի որոշումը, որը ձեռք է բերվել սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի կառավարության և ԼՂ-ի բնակչության ներկայացուցիչների միջև ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ»,- ասաց նա։

Կոչ արվեց կողմերին՝ լիովին հետևել 2020 թ․ եռակողմ հայտարարության դրույթներին։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց