Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:37 26-05-2022

Անիմաստ է քննարկել նախկին փաստաթղթերի բովանդակությունը Փաշինյանի մեկնաբանությամբ․ Սաղաթելյան


Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում, խոսելով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ արած հայտարարության մասին, ասաց․

«Ամեն ինչ այնքան է անլրջացել, որ երբեմն այդ ամենը դետալներով մեկնաբանելը անիմաստ եմ համարում։ Ընդամենը իրեն պետք է մի հարց տալ՝ չէի՞ր երազի հիմա քո առջև մի հատ Մադրիդյան փաստաթուղթ լիներ։ Ինչքան կարելի է խաբել, ինչքան մոլորեցնել, ինչքան կարելի է մարդկանց հիմարի տեղ դնել։
Սրիկայության աստիճանը հասել է այն մակարդակի, որ ասում է՝ նախկինները պատերազմի անոնս արեցին գնացին, եթե պատերազմի անոնս էին արել ու գնացել, եկել էիր իշխանության, ինչո՞ւ հաջորդ օրը չէիր ասում, որ երկիրը կանգնած է պատերազմի առաջ, ոչ թե գնում, Սարդարապատում բեմադրություն անում, որ ունենք տարածաշրջանում ամենահզոր բանակը, Արցախը Հայաստան է և վերջ, ու այսպիսի ճոռոմաբանություններ։
Այս մարդը մի կոդ ունի՝ մեղավոր են բոլորը՝ բացի իրենից։ Հետևաբար քննարկել նախկին փաստաթղթերի բովանդակությունն իր մեկնաբանությամբ անիմաստ եմ համարում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում