Սպորտ 4 տարի առաջ - 01:10 26-05-2022

Մխիթարյանը հասավ փայլուն նվաճման․ «Ռոման»՝ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Ռոման» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»։

Տիրանայում կայացած խաղում «գայլերը» առավելությամբ հանդես եկան։

Մրցավեճը ցավալի ստացվեց Հենրիխ Մխիթարյանի համար։ Հայ կիսապաշտպանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր։ 15-րդ րոպեին նրա վնասվածքը զգացնել տվեց և Ժոզե Մոուրինյուն ստիպված էր փոխարինել Հենոյին։



Խաղի միակ գոլը գրանցվել է 32-րդ րոպեին․ Մանչինիի փոխանցումից հետո Նիկոլո Ձանիոլոն խփել է հաղթական գոլը։

Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող։ Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթները։

«Ռոմա» - «Ֆեյենորդ» հանդիպման տեսությունը․


Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների