Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:44 25-05-2022

Նիկոլին մենք չենք բերել իշխանության, որ մենք էլ հեռացնենք. ժամանակը գա, ով բերել է, նա էլ կտանի

Միամիտ-միամիտ կարծում ենք, թե 2018թ․-ի հեղափոխությունը մենք արեցինք, այդ մենք էինք, որ հանկարծ ու ինքնաբուխ դուրս եկանք փողոց ու հրապարակ, հաղթեցինք՝ տապալելով իշխանություն ու իշխանավոր, և հիանում ենք մեր չքնաղությամբ ու անկասելի ուժով: Չէ՛, բարեկա՛մ, այդ դու չէիր, ես չէի, մենք ընդամենը կույր գործիք էինք, որ օգտագործվեցինք ուրիշի ձեռքում, որ տեսնում էր ավելի հեռուն, քան մենք կարող էինք:

Հեղափոխություն մի երկրում, որտեղ անդառնալի հիասթափություն էր, անհուսություն, թմբիր ու հոգնություն, անհավատություն, ամեն ինչի վրա թքած ունենալու խոր անտարբերություն, ինչպես հիմա է: Չգիտեինք, ավելի ստույգ՝ անհնար էր մեզ համոզել, որ այդ հեղափոխությունը ծրագրվել ու հետևողականորեն պատրաստվել էր տարիներով, և պահը եկավ ու իրագործվեց: Իսկ մեզ խաբեցին, թե մենք ենք արել, այնպես խաբեցին, որ հավատանք:

Հիմա ակնհայտ է, բոլորովին բացահայտ, որ այդ հեղափոխությունը հասունացրել էին ԱՄՆ-ն, Թուրքիան և Ադրբեջանը: Նրանց ձեռքն էր, որ իրականացրեց՝ մեզ օգտագործելով որպես գործիք: Նրանցից ամեն մեկը յուրովի իր շահն էր հետապնդում, իսկ մենք դարձանք այդ շահերի սպասարկողը:

2020թ․-ի նոյեմբերի 9-ին Նիկոլը չհեռացավ երկրից, չուներ հեռանալու անվտանգության երաշխիք, որովհետև պիտի մնար և մինչև վերջ կատարեր ստանձնած պարտականությունը, որն իշխանության գալու գինն էր: Այսօր անթաքույց ու ճակատային են պաշտպանում Նիկոլի իշխանությունն այդ երկրները և շտապեցնում, որ ավարտին հասցնի սկսածը, քանի որ ընդվզում է հասարակության՝ դեմ կանգնող հատվածը:

Նիկոլը գրած և մատուցված տեքստով կստորագրի խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ, կվավերացնի Թուրքիայի պահանջները բավարարող համաձայնագիրը սահմանը բացելու դիմաց այնպես, որ գոհ մնան երեք երկրներն էլ՝ ԱՄՆ-ն, Թուրքիան և Ադրբեջանը: Այնպես, որ և՛ Արցախից, և՛ Հայաստանից դուրս մղվեն ուսական խաղաղապահն ու ռազմաբազան: Սև գործը կատարելուց հետ նրանք, ովքեր բերել էին Նիկոլին, տանելու են՝ առանց մեկ օր հապաղելու: Որովհետև արդեն լինելու է անհարկավոր, և ասելու են՝ դու արեցիր քո գործը, հիմա գնա, թող ընդվզողները հանդարտվեն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ