Մամուլ 5 տարի առաջ - 08:30 12-05-2021

Ո՞ւր կտանի պաղեստինաիսրայելական հակամարտության թեժացումը. Հայաստանի Հանրապետություն

«Պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումների և հետևանքների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Միջին Արևելքի հարցերով փորձագետ Հարութ Առաքելյանի հետ։ Նրա խոսքով, հակամարտության սրացումը սպասելի էր այնքանով, որ 4-րդ ընտրություններից հետո Բենյամին Նեթանյահուին այդպես էլ չհաջողվեց 28 օրվա ընթացքում կազմել կոալիցիոն կառավարություն։

Մյուս կողմից, իրավիճակի թեժացումները եղան Ղոդսի օրը, որը մուսուլմանական աշխարհում Ռամադան ամսվա վերջին ուրբաթն է։ Հիմնականում շիաներն են տոնում, որը 42 տարի առաջ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի կողմից Ղոդսի օր անվանվեց: Ղոդսը Երուսաղեմի արաբական անվանումն է։ Ամեն տարի այդ օրը, որպես բողոքի նշան Ղոդսի գրավման, իսլամական աշխարհում տեղի են ունենում ցույցեր, որոնք այս տարի վերածվեցին բախումների։

Փաստորեն, Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից բռնի ուժի կիրառումը և խնդիրը կոշտ միջոցներով լուծելը, կարծես, Պանդորայի արկղ լինեին, որի բացվելուց հետո այլ հակամարտությունների կողմերը նույնպես փորձում են կոշտ միջոցների կիրառման ճանապարհով լուծումներ տալ իրենց խնդիրներին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի համար պաղեստինաիսրայելական հակամարտության թեժացումը, Առաքելյանը նկատեց, որ եթե այն չվերահսկվի և դուրս գա այդ տարածաշրջանից, ապա ուժի կիրառումը կլուծի բոլոր խնդիրները...»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում