Երևան +14°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 12:41 27-08-2023

Ակնայով բեռների Արցախ մտնելը կտանի դեպի ինտեգրում. արցախցի կին

Արցախը Հայաստանին կապող փակ ճանապարհը փոխել է շատերի կյանքը, բազմաթիվ ընտանիքների իրարից բաժանել ու կիսել։

Արցախցի Աննա Մանգասարյանը 8 ամիս է՝ աղջկան չի տեսել, Աննայի 17-ամյա աղջիկը ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Երևան։ Հիմա մոր և աղջկա շփումը հեռավար զրույց է դարձել։

«Ես ութ ամսից ավել է՝ զրկված եմ իմ բալիկին գրկելու, համբուրելու հնարավորությունից։ Մոր համար ավելի դաժան պատիժ չկա, քան ստիպողաբար, քո կամքից անկախ երեխայիցդ հեռու լինելը, բայց չնայած այս ամենին՝ ես պատրաստ եմ դիմակայել, միայն թե Արցախը չլինի Ադրբեջանի կազմում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի Աննա Մանգասարյանը։

Աննան, անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամին, ասում է. «Արցախում իրավիճակը շատ ծանր է, ընտանիքներ կան, որ օրերով չեն կարողանում հաց գնել։ Մարդիկ մինչև գիշերվա երեքը հացի հերթերում են լինում։ Խանութներում լիովին դատարկություն է, բանջարեղեն, եթե գյուղերից լինում է մի կերպ տեղ հասցնել, ապա որոշակի բանջարեղեն լինում է քաղաքում։ Պահածոներ մարդիկ չեն կարող անել, որովհետև համապատասխան բաղադրիչներ չկան։ Կա ձեթի խնդիր, աղի խնդիր։ Ավելի բարդ է այն հարցը, թե ինչ կլինի հոկտեմբերից հետո, երբ եղած բանջարեղենն էլ վերջանա։ Հիգենիայի ոչ մի պարագա չկա։ Բայց ես ասեմ, որ մարդիկ պատրաստ են այս ամենը հաղթահարել, միայն թե Ակնայով բեռներ չմտնեն Արցախ, որովհետև Ակնայով բեռների Արցախ մտնելը կտանի դեպի ինտեգրում։ Այսօր մեզ համար ամենաառաջնային խնդիրը այն է, որ արցախցիների մեծամասնությունը դեմ է Ակնայով ճանապարհի բացմանը, իսկ խոսակցությունները, օդում կախված լուրերը ասում են, որ շատ հնարավոր է, որ մոտ ապագայում Ակնայի ճանապարհը բացվի, իսկ Բերձորի միջանցքի միակողմանի բացումը հաստատ ի նպաստ մեզ չէ։ Մենք հիմա կանգնած ենք ոչ միայն սովամահության, այլ նաև ցեղասպանվելու եզրին»,-ընդգծեց Աննա Մանգասարյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այս բարդությունների հետ մեկտեղ արցախցին հույս ունի, որ ինքը ապրելու և արարելու է իր հողում, և Արցախը հայկական է մնալու։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ