Լավատեսները դեռ ունեն մի հույս՝ Արցախի հարցը կմտի օրակարգ
copy image url

Լավատեսները դեռ ունեն մի հույս՝ Արցախի հարցը կմտի օրակարգ

Միտք Ներքին 2 տարի առաջ - 19:18 23-05-2022
Բրյուսելյան հանդիպման արդյունքը գնահատելու համար անհրաժեշտ է սահմանել, թե ինչ է ուզում Հայաստանը և արդյոք հասավ իր ուզածին։ Քաղաքական համայնքը միակարծիք չէ այս հարցում, հասարակությունը՝ նույնպես։ Հետևաբար, հնարավոր չէ միանշանակ գնահատել բրյուսելյան հանդիպման արդյունքները ՀՀ շահերի տեսանկյունից, որովհետև ազգային շահերի վերաբերյալ իրարամերժ և զավեշտալի սահմանումներ կան։

Բրյուսելյան հանդիպումը դրական է խաղաղության օրակարգով շարժվողի համար, քանի որ ըստ պայմանավորվածության՝ ԱԳ նախարարներն աշխատելու են պայմանագրի տեքստի վրա։ Իսկ հանրությունը մտահոգված է, քանի որ հանդիպման արդյունքների ամփոփման մեջ ոչինչ չասվեց Արցախի կարգավիճակի մասին։ Շատերն ամեն ինչ կորսված են համարում։ Եվ միայն լավատեսները դեռ ունեն մի հույս, որ կարգավիճակի հարցը օրակարգ կմտի ուկրաինա-ռուսական պատերազմից հետո։

Անմխիթար վիճակում են «Դիմադրության» շարժման մասնակիցները։ Նկատելի է, որ բրյուսելյան հանդիպումից հետո հուսահատվել են։ Ենթադրելի է, որ կփոխեն մարտավարությունը, իսկ պատգամավորները կգնան ԱԺ, որ հարցեր տան բրյուսելյան հանդիպման մասին։ Կանխատեսելի է նաև, որ Բրյուսելից հետո ցուցարարի դեմ բռնությունների այնպիսի ալիք չի լինի, ինչպես Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումից հետո։ Այս ամենով հանդերձ, շատ կարևոր է, որ Երևանի փողոցներում ծավալվող «Դիմադրության» շարժումն առնվազն այս ուժգնությամբ շարունակվի ևս մի քանի ամիս, մինչև բրյուսելյան բանակցությունները ավարտին կհասնեն։ Իսկ եթե մինչ այդ ավարտվի նաև ուկրաինա-ռուսական պատերազմը, ապա ցուցարարի տառապանքը կգնահատվի, և ընդդիմությունը, հնարավոր է, իշխանություն կդառնա։

Արևմուտքի տեսանկյունից բրյուսելյան հանդիպման նկատելի արդյունքն այն է, որ ՌԴ-ն «դե յուրե» դուրս է մղվել բանակցությունների սեղանից։ Եթե սեղանից դուրս է մղվել, տրամաբանական է, որ ռուս խաղաղապահը նույնպես դուրս կգա Արցախից։ Սա հաշվի առնելով՝ ՀՀ իշխանությունը ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու հարցը պարտավոր է բարձրացնել ռուս խաղաղապահի՝ Արցախից դուրս գալու նախորդ օրը։ Այս օրը կարելի է նաև Արցախի կարգավիճակի հարցն օրակարգ բերել, քանի որ միջազգային հարթակներում հակահայկական դիրքորոշումն այլևս հիմնավորում չի ունենա։ Կա ռիսկ, որ ուկրաինա-ռուսական պատերազմից հետո միջազգային հանրության թիրախում կհայտնվի ՌԴ դաշնակիցը՝ ՀՀ-ն։ Եթե չենք ուզում ապրել Հարավսլավիայի ողբերգությունը, ապա ՀՀ-ն պարտավոր է ՌԴ-ի պարտության նախորդ օրը դուրս գալ նաև ռուսական դոմիանտությամբ գործող բոլոր միավորումներից։

Ամենից շատ դիտված

16:49 «Բայց սահմանին ձեզի կբռնեն ու կուղարկեն Ադրբեջան»․ դեպք Անձնագրայինում
12:59 Արփինե Հովհաննիսյանի ամուսնու մասին՝ օգտատիրոջ գրառումը հաստատելու համար դատում են ֆեյսբուքյան խմբի ադմինին
12:30 Նիկոլին մոտեցած բոլոր մարդիկ ուղղորդված են եղել, «պռոստը տակ» իրան անհնար է մոտենալը. գյումրեցի ակտիվիստ
13:11 Վնասազերծվել է Վանաձորում 28-ամյա տղամարդու սպանության գործով կասկածյալներից մեկը. ոստիկանը հոսպիտալացվել է․ shamshyan.com
10:28 Արարատում 13-ամյա տղան ինքնասպան է եղել. նրան գտել են տան տանիքում՝ առաստաղից կախված. shamshyan.com
08:42 Ոստիկանությունը լցվել է գյուղ․ ինչ է կատարվել Փարաքարում․ Հրապարակ
23:47 Հատուկ ջոկատայինները Երևանի Թումանյան փողոցում «ասֆալտին են փռել» ԱԺ պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցներին. shamshyan.com
20:12 Դեմ չենք թուրքերի հետ հարևանություն էնելուն. Բայանդուրի բնակիչ
15:00 Փաշինյանը 200 ախրանիկով ման գուկա. էդ ո՞վ կռնա մոտիկնա, մի հատ էլ հարց տա. հարցում Գյումրիում
20:31 Մեծամորում 28-ամյա վարորդը Toyota-ով բախվել էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա․ 2 հոգի դիմել է հիվանդանոց․ shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի