Ուղիղ եթեր
Շուտով լաոն կզարթնի առանց Արցախի
copy image url

Շուտով լաոն կզարթնի առանց Արցախի

Միտք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:23 23-05-2022
Մինչ ընդդիմությունը ամեն առավոտ բզում է լաոյին, որ զարթնի քնից ու դուրս գա պայքարի՝ ընդդեմ հողերը հանձնելու, երկրի թիվ մեկ հանձնիչը գնում է եվրոպաները՝ հերթական հանձնման շուրջ պայմանավորվելու։

Երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ, որտեղ կետ առ կետ ներկայարցել է, թե ինչի շուրջ են բանակցել և ինչ պայմանավորվածության են հասել։ Օրինակ՝ նրանք համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Սա իր մեջ քողարկված ձևով արտացոլում է Ադրբեջանի պահանջների կատարում, այդ թվում՝ Տավուշի մարզի յոթ շրջանների հանձնում Արդբեջանին, որ հետո մենք հնարավորություն ստանանք «Ադրբեջանի տարածքով» Հայաստանի տարբեր մասեր և Արդբեջանով այլ երկրներ բեռնափոխադրում իրականացնելու։

Հավատում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը չի առարկել Ալիևի պահանջներին, և Ալիևն էլ չէր համաձայնի, եթե անգամ առարկեր, գալ համաձայնության գլխավոր անհամաձայնության շուրջ։ Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Ու այստեղ Արցախի համար ամենավտանգավոր ձևակերպումն է․ «Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի հանձնման կամ Արցախը Արդբեջանի կամզում ճանաչելու վերաբերյալ հստակ համաձայնություն։

Երբ խոսվում է Ղարաբաղի (ոչ թե Արցախի) էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման մասին, ապա խոսքը, բնականաբար, Ադրբեջանի կողմից ապահովման մասին է, ոչ թե Հայաստանի։ Իսկ եթե խոսվում է Ադրբեջանի կողմից նման պարտավորության մասին, դա նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախը վերջանական ճանաչել Ադրբեջանի մաս։ Իսկ այդ ընթացքում Իշխան Սաղաթելյանը հորդորում է լաոներին զարթնել և փրկել Արցախը։ Այսպես լաոներին կարթնացնեն մինչև այն պահը, երբ Արցախը վերջնական հանձնած կլինի Արդբեջանին, և այլևս որևէ բան փրկելու կարիք չի լինի։

Լաոն կզարթնի՝ առանց Արցախի։

Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիմացը չեք նայում․ Սեյրան Օհանյան
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին
10:19 ՌԴ–ում առաջարկել են չեղարկել դիպլոմները մասնագիտությամբ չաշխատելու դեպքում. Lenta