Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են երրորդ անգամ

Ավելին 2 տարի առաջ - 10:22 23-05-2022
Քարդաշյան քույրերից ավագը՝ 43-ամյա Քորթնին և նրա ամուսինը՝ Blink-182 խմբի թմբկահար 46-ամյա Թրևիս Բարքերն իրենց ամուսնության թվով երրորդ արարողությունն են կազմակերպել, հաղորդում է Daily Mail-ը։

Հարսանեկան վերջին միջոցառումը տեղի է ունեցել Իտալիայի Պորտոֆինո քաղաքում՝ Կաստելլո Բրաուն ամրոցում։

Հարսնացուն կրել է ժանյակավոր մինի զգեստ, կրեմագույն բարձրակրունկներ և չափազանց երկար կիսաթափանցիկ քող։ Փեսացուն նախընտրել է երկփեղկ պիջակով սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ և սև թիթեռնիկ-փողկապ։

Հարսի և փեսայի ընկերուհիների ու ընկերների շարքում էին Թրևիս Բարքերի 18-ամյա որդին՝ Լենդոնը, Քորթնի Քարդաշյանի քույրերից, ենթադրաբար, Քլոեն, և հարսնացուի դուստրը՝ Պենելոպան։

Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն իրենց հարսանեկան երդումներն ասել են մայրամուտին, ամրոցի մոտ գտնվող պուրակում, որից հետո բարձրացել են տոնակատարության վայր։

Այս ամուսնության արարողությանը նախորդել է ամուսնության գրանցումը Սանտա Բարբարայի վարչակազմում և ինքնաբուխ հարսանիքը Լաս Վեգասում։

Ամենից շատ դիտված