Արտաքին 4 տարի առաջ - 20:25 22-05-2022

Ռադան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել է միանգամից երեք ամսով


Ուկրաինայի Գերագույն ռադան երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան միանգամից 90 օրով՝ մինչև օգոստոսի 23-ը, հայտնում է Ուկրաինայի ազգային լրատվական գործակալությունը։

Նախկինում այս գործակալությունը և ուկրաինական այլ լրատվամիջոցներ արդեն գրել էին այս մասին, սակայն հետո չեղարկել էին հաղորդագրությունները, քանի որ դրանք արվել էին նախքան պատգամավորների քվեարկությունը։

«Այժմ դա միանշանակ պաշտոնական տեղեկատվություն է»,- գրում է գործակալությունը։
Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում պարզաբանել է, որ 320 խորհրդարանականներ կողմ են քվեարկել ռազմական դրության երկարաձգման մասին նախագահի հրամանագրի հաստատմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ