Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 12:45 03-07-2021

Ռադան հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսներն այլևս չեն ունենա մարդու իրավունքների մի մասը

Ուկրաինայի ռուս բնակիչներն այլևս չեն ունենալու երկրում մարդու իրավունքների մի մասն «Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին» օրենքի ընդունումից հետո: Նման հայտարարություն է արել «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության պատգամավոր Օլեգ Սեմինսկին:

Նա նշել է, որ օրենսդրական մակարդակում ռուսները բնիկ ժողովուրդ չեն, այդ պատճառով չեն կարող լիովին օգտվել մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից, որոնք սահմանված են միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև նախատեսված են Ուկրաինայի օրենքներով ու Սահմանադրությամբ:

Հուլիսի 1-ին Ռադան օրենք է ընդունել Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին. դրանում առանձին թվարկված են Ղրիմի թաթարները, կրիմչակները և կարաիտները: Օրենքը բացառել է ռուս ժողովրդին՝ իբրև բնիկ: Փաստաթղթի համաձայն՝ բնիկ ժողովուրդները պաշտպանված են էթնիկ պատկանելիության նշաններից և մշակութային արժեքներից զրկվելուց, բռնի ձուլվելուց: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ ռուսներն ունեն իրենց պետությունը, այդ իսկ պատճառով նրանց ոչ մի վտանգ չի սպառնում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ