Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:43 21-05-2022

Չեմ ուզում հավատալ, որ ապրում եմ այդպիսի հասարակության մեջ․ Էդգար Ղազարյան

«Մա՞րդ, թե՞ տուշոնկա․ ո՞րն է կարևոր»։ Այս վերտառությամբ գրառում է կատարել Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Այն ներկայացնում ենք ստորև․

2018 թվականին հայ հասարակությունն ուներ քաղաքացիական գիտակցության և մտածողության այնպիսի աստիճան, որ իր համար անընդունելի էր համարում Երկրապահ կամավորականների միության պահեստներում 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո պարկերի մեջ մնացած ժամկետանց սննդամթերքի գոյության հանգամանքը, որի համար քաղաքական ղեկավարության ցուցումով, իրավապահ մարմինների ջանքերով, որոշեցին, ի վերջո անհիմն քրեական գործով, բանտարկել, այնուհետև մահվան հասցնել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։

2022 թվականին հայ հասարակությունը դեռևս գտնվում է այն գիտակցական վիճակում, որ դեռ հանդուրժում է մեր պետության զարգացման գործում որևէ դերակատարում չունեցած, նախկինում բանտերում հայտնված, անվաստակ մի բանսարկուի դուրս գալ բանտից և կործանել մեր երկիրը՝ դիահերձարանների բետոնե հատակներին, պարկերի մեջ թողնելով իր իսկ մեղքով հրահրված պատերազմում, Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների մասունքները։

Չեմ ուզում հավատալ, որ ես ապրում եմ այդպիսի հասարակության մեջ։

Որևէ բացատրությունների փոխարեն պետք է այսօր և այսուհետ հավաքվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում, քանի դեռ մեր հանրային կյանքից դուրս չենք վռնդել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն, մեր երկիրը կործանած, մեր հավաքական գիտակցությունը իր վիճակին հասցրած ազգակործան պատուհասին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը