Ուղիղ եթեր
Մշակույթ 4 տարի առաջ - 21:14 18-05-2022

Կգա մի օր աշխարհի հետմիջօրեին, երբ մարդ պարզապես պիտի ուզի պառկել և փակել իր աչքերը

1981 թվականի մայիսի 18-ին Ֆրեզնոյում 72 տարեկանում քաղցկեղից մահացավ Վիլյամ Սարոյանը։ Մինչ այդ նա հաճախ էր մտածում մահվան մասին։ Տարբեր հարցազրույցներում հաճախ էր անդրադառնում մահվան թեմային։

«Երբ գրում էի «Մի օր աշխարհի հետ միջօրեին» գիրքը, ես իսկապես որոշել էի պառկել անկողին և փակել աչքերս: Ինձ մնում է երեսուն տարի. ես կարծում եմ, որ 97 տարեկանիս պիտի հանգիստ փակեմ իմ աչքերը: Բայց մոտեցել եմ արդեն այն ժամանակին, ուր մահը շարունակ աճող և մեծացող իրականություն է:

Ես լավ ընկերներ եմ ունեցել, որոնք մեռել են սրտի կաթվածից, և բոլորը լաց էին լինում մեռնելուց առաջ: Ես է՞լ լաց կլինեմ արդյոք. թերևս, բայց ինչպիսի՜ նվաստացում է լացը մեռնելուց առաջ:

Ինձ ծանոթ ամենահսկա մարդկանցից մեկը ժամերով լաց էր լինում և ասում էր. «Բի՛լ, ես գնում եմ», ասացի՝ բան չկա, լավ կլինես, ասաց. «Բի՛լ, ոչ այս անգամ»: Եվ նա գնաց 48 ժամ հետո:

Տեսնու՞մ եք․ մի անբացատրելի բան նրանց ասում է: Բժիշկը պետք չունի ասելու: Ես հավատում եմ, թե պատգամը գալիս է, հասնում անսխալականորեն: Ես նշմարել եմ, որ մահամերձը նաև դյուրագրգիռ է լինում, և դա կարելի է մոտալուտ մահվան չափանիշ ընդունել:

Կադիլակով մորս և քրոջս տանում էի Ֆրեզնոյից դեպի Սան Ֆրանցիսկո. երբ մեքենան շուռ տվեցի Սկայլայն բուլվարն անցնելու համար, մայրս այնպիսի բաներ սկսեց ասել, այնքան էր ջղագրգիռ, որ ես մտածեցի, թե ներսից մի հարված է ստացել, և նա մեռավ կաթվածից: Այդպիսի անբնական բարկությունը ոչ թե իմ շրջադարձի համար էր, այլ մահվան շրջադարձի:

Մի ուրիշ պատմություն. Պաղտասարյան ընտանիքում մի աղջիկ կար՝ Փենին, որ թոքախտից էր մեռնում: Տիգրանին ուղարկել էին հիվանդանոց, որ նրան օգնի: Տիգրան Պաղտասարյանը մորաքրոջս՝ Վերգինեի հետ էր ամուսնացել: Տիգրանը նրան համոզում է. «Փենի՛, մի վախնար, խաղաղություն պիտի ըլլա, անուշություն պիտի ըլլա, արև պիտի ըլլա» և փոքրիկ Փենին ասում է. «Տիգրա՛ն քեռի, չեմ ուզեր մեռնի»: Գեղեցիկ է, չէ՞:

Մի ուրիշ պատմություն. իմ ընկերներից մեկը շատ աղջիկներ ուներ, բայց նա, ով ամենից շատ էր նման թիթեռնիկի, արյան սպիտակություն ունեցավ: Բոլորս գնացինք հիվանդանոց: Նա փակեց իր աչքերը և ասաց. «Պետք է մեկնեմ հիմա, պետք է մեկնեմ», և մեռավ:

Իմ տատը՝ Լուսին, մեռավ 88 տարեկանին և վերջում այսպես ասաց. «Ալ չեմ կրնար»: Հոյակապ է, չէ՞. «Ալ չեմ կրնար»:


Վիլյամ Սարոյանը վստահ էր, որ «Կգա մի օր աշխարհի հետմիջօրեին, երբ մարդ պարզապես պիտի ուզի պառկել և փակել իր աչքերը...»։

Նա 1981-ի մայիսի 18-ին պառկեց ու փակեց աչքերը։ Դիակիզումից հետո Սարոյանի աճյունի մի մասը թաղվեց Ֆրեզնոյի Արարատյան գերեզմանատանը, իսկ մյուս մասը, համաձայն իր կտակի, Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Ամենից շատ դիտված

15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
16:30 Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից
17:30 Էդ 3-ին հասցեական ջախջախելու եմ. այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան
19:01 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան