Մշակույթ 4 տարի առաջ - 22:19 17-05-2022

Թե ինչպես են Այվազովսկին և Ռեպինը միասին նկարել Պուշկինին

Ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի մահվան 50-րդ տարելիցին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծեց իր «Պուշկինի հրաժեշտը Սև ծովին» կտավը։ Հետաքրքիր է, որ սա համատեղ աշխատանք է, որտեղ ռուս նկարիչ Իլյա Ռեպինը նկարելէ Պուշկինին, իսկ Այվազովսկին` բնապատկերը: Այս նկարը համարվում է պուշկինյան թեմայով ստեղծված լավագույն աշխատանքը` գեղանկարչության ողջ պատմության մեջ։

Հովհաննես Այվազովսկին իր կյանքում մի անգամ է հանդիպել Ալեքսանդր Պուշկինին, բայց տպավորությունն այնքան մեծ է եղել, որ կտավների մի ամբողջ շարք է նվիրել նրան:

1836 թ. սեպտեմբերին Այվազովսկին առաջին անգամ մասնակցում է Կայսերական Գեղարվեստի Ակադեմիայի տարեկան ցուցահանդեսին` ներկայացնելով 5 կտավներ: Գեղարվեստի Ակադեմիայի ցուցահանդեսը Այվազովսկու համար իրապես կարևոր ու իրադարձային էր, քանի որ այցելուների մեջ էր նաև ռուս մեծ պոետ Ալեքսանդր Պուշկինն իր գեղեցկուհի կնոջ հետ։
Այդ հանդիպումից 60 տարի անց` 1896 թ., իր նամակներից մեկում արդեն տարեց Այվազովսկին պատմել է այս հանդիպման մասին.

«Երբ իմացանք, որ Պուշկինը Անտիկ պատկերասրահում է, մենք՝ Ակադեմիայի աշակերտներս ու երիտասարդ նկարիչները, վազեցինք ու շրջապատեցինք նրան: Նա իր կնոջ հետ կանգնած էր շնորհալի բնանկարիչ Լեբեդևի նկարի առջև ու հիանում էր: Ակադեմիայի տեսուչ Կրուտովը, որը ուղեկցում էր Պուշկինին, մեր մեջ որոնում էր Լեբեդևին, որպեսզի նրան ներկայացնի Պուշկինին, բայց Լեբեդևը չկար, և տեսնելով ինձ` նա բռնեց իմ թևից ու ինձ ներկայացրեց Պուշկինին, որպես ոսկե մեդալակիր (այդ ժամանակ ես Ակադեմիայի շրջանավարտ էի): Պուշկինը շատ բարեհամբույր ինձ դիմավորեց ու հարցրեց, թե որտե՞ղ են ի՛մ նկարները: Ես ցույց տվեցի… Պարզելով, որ ես Ղրիմում եմ ծնվել, մեծ գրողը հարցրեց, թե ո՞ր քաղաքում, և եթե այդքան վաղուց եմ այստեղ` չե՞մ կարոտում հայրենիքս ու չե՞մ հիվանդանում հյուսիսում: Այն ժամանակ ես նրան շատ մանրազննին ուսումնասիրեցի, նույնիսկ լավ հիշում եմ, թե ինչ հագուստով էր հմայիչ Նատալիա Նիկոլաևնան»:

Այս հանդիպումից մեկ տարի անց անհեթեթ մենամարտում վախճանված ռուս մեծ բանաստեղծն աննկարագրելի խորը հետք է թողել Այվազովսկու հոգում, նա անկեղծորեն խոստովանել է. «Այդ պահից իմ սիրելի պոետը դարձավ մտածումներիս ու ոգեշնչմանս, իր մասին տևական զրույցների ու հարցումների առարկան.... Պուշկինը գեղեցկության մարմնացում է, նա համաշխարհային կերպար է… Իմ կյանքի տարբեր շրջաններում, և՛ երիտասարդական տարիների, և՛ հասուն տարիքում ես հափշտակվածությամբ եմ ընթերցել նրա բանաստեղծությունները, բազմիցս եմ լսել նրա ստեղծագործությունների արտասանությունները հասարակության մեջ և երբեք չեմ դադարել մտածել նրա հզոր կերպարը ստեղծելու մասին»:


Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը