Արտաքին 4 տարի առաջ - 14:41 17-05-2022

«Ազովստալից» 265 ուկրաինացի զինվորականներ գերի են հանձնվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականները սկսել են գերի հանձնվել։

Կոնաշենկովի խոսքով, զինվորականները հանձնվում են մայիսի 16-ից։ Մեկ օրում «Ազովստալից» դուրս է եկել 265 մարդ, այդ թվում՝ 51 ծանր վիրավոր։

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ բոլոր վիրավորներին ցուցաբերվում է բուժօգնություն Նովոազովսկի հիվանդանոցում, որը վերահսկվում է ինքնահռչակ ԴԺՀ-ի ուժերի կողմից։ Իսկ թե որտեղ են մնացած գերի հանձնված զինվորականները, նա չի հստակեցրել։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի