Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:51 17-05-2022

Նման վերաբերմունքը բուժաշխատողի նկատմամբ խիստ անթույլատրելի է․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել երեկ՝ մայիսի 15-ին, շտապօգնության բուժաշխատողների նկատմամբ կիրառված բռնության դեպքի մասին։ Մեջբերում ենք․

«Ցավալի է արձանագրել երեկ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ շտապօգնության բուժաշխատողների նկատմամբ կատարված բռնության դեպքը: Նմանօրինակ վերաբերմունքը բուժաշխատողի մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ խիստ անթույլատրելի է:

Բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունն ու կարևոր մարդասիրական առաքելությունը պետք է արժանանա յուրաքանչյուրիս բարձր գնահատականին:

Հաշվի առնելով խնդրի հանրային կարևորությունն ու նշանակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում բացառել ցանկացած տեսակի բռնության դրսևորումներ»:

Ամենից շատ դիտված