Մամուլ 4 տարի առաջ - 08:44 17-05-2022

Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանություններն արդեն բացահայտ խոստովանում են, որ ընդունված եւ գործի դրված օրենքները լավ չեն աշխատում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին: Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որն էլ զբաղվում է այս օրենքի կիրառմամբ, առաջարկում է փոփոխություններ կատարել օրենքում: Եվ այստեղ ուշագրավը ոչ թե նոր կանոնակարգումներն են, որոնք գործելու են, այլ իշխանությունների խոստովանությունը:
Հիմնավորման մեջ նշված է. «Օրենքի կիրարկման նախնական փուլում արձանագրվել են որոշ գործնական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել օրենքի նպատակների իրացմանը»: Այստեղ ուշագրավը հենց այս ձեւակերպումն է, քանի որ օրենքի նախագծի շրջանառության հենց առաջին օրվանից դատավորները բարձրաձայնում էին, թե այս տեսքով օրենքը չի կարող ծառայել իր նպատակին: Խնդիրներին բազմիցս անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը: Եվ չնայած օրենքը ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, սակայն պատասխանատու կառույցը նոր է որոշել վերացնել խնդիրները: Մասնավորապես, փոփոխություններից մեկով նրանք ընդլայնում են «պաշտոնատար անձ» հասկացությունը, մյուս փոփոխությամբ առաջարկվում է գործող երկու տարվա ժամկետի փոխարեն, որպես ուսումնասիրության առավելագույն ժամկետ, սահմանել երեք տարին: Ինչպես ասում են, երեք տարվա մեջ մի բան կգտնեն»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը