copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:57 16-05-2022

Չի բացառվում, որ աշնանամուտին սննդամթերքի գնաճը կհատի 20%-ի սահմանը

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ապրիլ ամսվա գնաճային պատկերը հանրապետությունում։ Տարվա անցած բոլոր չորս ամիսներին ունենք սպառողական գների երկնիշին մոտ կայուն աճ։ Ընդ որում, «հետաքրքիրն» այն է, որ եթե մարտ ամսին արձանագրված թռիչքային գնաճը իշխանական քարոզչամեքենան բացատրում էր ռուս-ուկրաինական պատերազմով, որն իր մեջ որոշակի, փոքր տոկոսով ճշմարտություն ուներ, որի ընթացքում գնային մեծ թռիչքից հետո գները մի փոքր նվազում արձանագրեցին ու նորից սկսեցին աճել, ապա ապրիլին գնաճի նոր «ստվերային» ալիք է արձանագրվել, որ գերազանցում է անգամ մարտի թռիչքային գնաճը։

2022թ․-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ արձանագրվել է 7․1%-ոց գնաճ, փետրվարին՝ 6․5%-ոց, մարտին՝ 7․4%, ապրիլին գնաճը կազմել է 8․4%։ Խոսքը սպառողական գների ընդհանուր միջինացված գնաճի մասին է։ Նույն ընթացքում սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների միասնական խմբի գնաճը ունեցել է հետևյալ պատկերը․ հունվարին՝ 12․2%, փետրվարին՝ 11․4%, մարտին՝ 12․8%, ապրիլին՝ 14․3%։ Այս գնաճը արձանագրվել է անցած տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ։ Եվ քանի որ սննդամթերքի գնաճը, ալկոհոլային խմիչքներից զատ, առանձին չի ներկայացվում, իսկ ալկոհոլային խմիչների գնաճը առանձին ներկայացվում է ծխախոտային արտադրատեսակների հետ, պարզ համեմատությունից հասկանալի է դառնում, որ միայն սննդամթերքի դեպքում ունեցել ենք առնվազն 17-18%-ին մոտ գնաճ, որովհետև ալկոհոլային խմիչքների պարագայում գնաճը 6-7%-ի շրջանակներում է։

Ներկայացված վերոնշյալ գնաճը վերաբերում է անցած տարվա նույն ժամանակաշրջանին։ Բայց ընդգծված գնաճային տեմպեր ունենք նաև անցած դեկտեմբերի համեմատությամբ։ Ընդ որում, նշենք, որ յուրաքանչյուր տարեվերջին գնաճ է արձանագրվում՝ պայմանավորված հիմնականում նախատոնական ամանորյա տոնակատարություններով, իսկ որոշ ժամանակ անց գները իջնում են նախկին մակարդակին կամ աննշան բարձր մնում։ Այս տարի գները ոչ միայն չեն իջել, այլև դեկտեմբերի համեմատությամբ կայուն վերելք են ապրում։ Ահավասիկ, դեկտեմբերի համեմատությամբ հունվարին սպառողական գների ինդեքսը աճել է 1․6, փետրվարին՝ 1․7, մարտին՝ 3․5 և ապրիլին՝ 5․8%-ով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ համապատասխանաբար 3․8%, 3․7%, 6․0% և ապրիլին՝ 10․3%-ով։ Հասկանալի է, որ իրականում, եթե ալկոհոլային խմիչքները հանում ենք սննդամթերքի շարքից, գների աճը ավելանում է 3-4 տոկոսով, գուցե և՝ ավել։

Գների ինդեքսի փոփոխությունը ներկայացվում է նաև ամեն նախորդ ամսվա նկատմամբ։ Սրանից արդեն կարելի է պատկերացում կազմել, թե մեծ առումով տվյալ ժամանակային միջակայքում գնաճային ինչ միտումներ են ձևավորվում։ Եթե մարտ ամսին, պայմանավորված պատերազմական զարգացումներով, թռիչքային գնաճ արձանագրվեց, իսկ ապրիլին մարտի համեմատությամբ գնանկման դրսևորումներ են երևում, ապա հետոյի համար մեծ է հավանականությունը, որ գնանկում կամ գների կայունացում է սկսվելու։ Մինչդեռ Հայաստանի պարագայում թվային զարգացումները բոլորովին հակառակ պատկերն են ներկայացնում։

Համաձայն սպառողական գների ինդեքսի՝ հունվարին դեկտեմբերի նկատմամբ արձանագրված 1․6%-ոց գնաճից հետո փետրվարին արձանագրվել է 0․1%-ոց գնաճ, մարտին՝ 1․8, ապրիլին արդեն 2․3%։ Իսկ սննդամթերքի դեպքում՝ համապատասխանաբար 4․0, -0․3, 2․3 և 4․1%-ոց գնաճ։ Այսինքն՝ գների կայուն աճը շարունակվում է, և համաձայն արձանագրվածի՝ գնաճային կայուն միտումները շարունակվելու են, իսկ նման շարունակության դեպքում արդեն չի բացառվում, որ աշնանամուտին սննդամթերքի գնաճը կհատի 20%-ի սահմանը։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
17:27 Ժողովո՛ւրդ, 100 հազար հավաքվեք, տեսեք Նիկոլը ոնց ա կուզ-կուզ փախնում․ ակցիայի մասնակից
17:00 Փաշինյանը կատարեց իր խոստումը. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնել է
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
09:20 Ծիծեռնակաբերդը փակ է. սպասում են Նիկոլ Փաշինյանին
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան
22:23 Մեր գերդաստանի կանայք են միայն ողջ մնացել, տղամարդկանց թուրքերը սպանել են. Արաքսյա Դեմիրճյան