Սպորտ 4 տարի առաջ - 21:43 14-05-2022

Հալանդի հրաժեշտը, խելահեղություն Շտուտգարտում. ավարտվեց Բունդեսլիգայի 2021/22թ. առաջնությունը

Վերջին՝ 34-րդ տուրով ավարտվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2021/22թ. առաջնությունը։

Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Հերտայի» նկատմամբ։ Տանտերերի առաջին գոլն էլ խփել է Էրլինգ Հալանդը։ Նորվեգացի աստղը նաև էմոցիոնալ հրաժեշտ է տվել «Սիգնալ Իդունա Պարկում» հավաքված երկրպագուներին։ Հիշեցնենք, որ հարձակվողը տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի»։


Զուգահեռաբար «Շտուտգարտը» մրցել է «Քյոլնի» հետ։ Ավելացված 2-րդ րոպեին Վատարու Էնդոն խփել է իր թիմի հաղթական գոլը, ինչի շնորհիվ «Շտուտգարտը» 33 միավորով շրջանցել է «Հերտային»՝ պահպանելով իր տեղը Բունդեսլիգայում։ Խելահեղ հաղթանակից հետո «Շտուտգարտի» երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և տոնել նվաճումը։



Այսպիսով, ավելի վաղ չեմպիոն հռչակված «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Բայերը» և «Լայպցիգը» ապահովեցին տեղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ «Յունիոն Բեռլինը» և «Ֆրայբուրգը» հանդես կգան Եվրոպա լիգայում, իսկ Կոնֆերենցիաների լիգայում կխաղա «Քյոլնը»։ «Հերտան», «Արմինիան» և «Գրոյտեր Ֆյուրտը» լքեցին Բունդեսլիգան։ Հավելենք նաև, որ Բունդեսլիգայի հաջորդ առաջնությանը մասնակցելու իրավունք է վաստակել «Շալկեն», մյուս 2 ուղեգրերի համար պայքարում են «Վերդերը», «Համբուրգը», «Դարմշտադը» և «Սանտ Պաուլին»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ