Ներքին 4 տարի առաջ - 11:13 14-05-2022

Դիմում եմ ԱԱԾ -ին և ՔԿ-ին․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Օրերս տարբեր ծանոթներ ասացին, որ Հայաստանում է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը, այցելում է տարբեր վայրեր, լուսանկարվում, գովազդում տարբեր ընկերությունների։ Լավ է անում, իր իրավունքն է։

Ուզում եմ դիմել ՀՀ երկու ուժային կառույցներին' ԱԱԾ -ին և ՔԿ-ին։

Դեռևս 2021թ. հուլիսից ես հրապարակել եմ Լապշինի խոսքերը Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի մասին, նաև նրա խոսքերը պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանցանքների մասին։

ՔԿ -ում դրա համար հարուցված քրեական գործում ինձ վկայի կարգավիճակ տվեցին և հարցաքննեցին' խնդրելով տրամադրել Լապշինի տվյալները, որպեսզի նրան ևս հարցաքննեն։ Իսկ ԱԱԾ-ում առանց որևէ պատճառաբանության առգրավեցին իմ բջջային հեռախոսը' մինչև հիմա ապօրինաբար պահելով իրենց մոտ։ Հեռախոսի մեջ կան Լապշինի կոնտակտները։

Հարց. Նշված երկու կառույցները հարցաքննության հրավիրե՞լ են արդյոք Լապշինին, եթե ոչ, ապա ինչո՞ւ և պատրաստվո՞ւմ են արդյոք հրավիրել հարցաքննության։ Ես բազմիցս նույն կառույցներին ասել եմ, որ պատրաստ եմ նաև առերեսման, եթե իհարկե նրանք և Լապշինը ունեն այդ ցանկությունը»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի