Արտաքին 4 տարի առաջ - 23:32 13-05-2022

Ուկրաինան թևակոխում է պատերազմի նոր՝ երկարաժամկետ փուլ. ՊՆ ղեկավար

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ երկիրը թևակոխում է պատերազմի նոր փուլ։

«Մենք Ռուսաստանին ստիպել ենք նպատակների ծավալներն իջեցնել օպերատիվ-մարտավարական մակարդակի։ Այս ֆոնին մենք թևակոխում ենք պատերազմի նոր՝ երկարաժամկետ փուլ»,- Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ Ռուսաստանը ռազմավարական պարտություն է կրել՝ չկարողանալով ոչնչացնել ուկրաինական պետությունը ռազմական միջամտության և իշխանափոխության միջոցով։

Ռեզնիկովը խոստացել է մեկ միլիոն մարտիկի զինել նոր սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, որոնք Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ Ուկրաինային են փոխանցել վերջին երկու շաբաթվա ընթացքում։

Ուկրաինայի ՊՆ ղեկավարն ասել է, որ հաղթելու համար Ուկրաինան «պետք է մանրակրկիտ ծրագրի ռեսուրսները և խուսափի սխալներից»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ