Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 20:06 13-05-2022

Թվիթերը գնելու գործարքը ժամանակավորապես կասեցվել է. Իլոն Մասկ

Իլոն Մասկը հայտնել է, որ Թվիթերը գնելու իր գործարքը «ժամանակավորապես հետաձգվել է»՝ սոցիալական ցանցում կեղծ և սպամ օգտահաշիվների քանակի գնահատումների պատճառով:

Հայտարարությունից հետո Թվիթերի բաժնետոմսերը նախնական վաճառքում իջել են ավելի քան 20%-ով, սակայն հետո մի փոքր բարձրացել են:

Մասկի խոսքով, գործարքը կասեցված է «մինչև հաստատվի այն գնահատականը, որ կեղծ և սպամ օգտահաշիվներն իսկապես կազմում են օգտատերերի 5%-ից պակասը»:

Ըստ Reuters-ի՝ այս գնահատականը եղել է սոցցանցի 2022 թվականի առաջին եռամսյակի զեկույցում, որում ընկերությունը հայտնել է գովազդի միջոցով դրամայնացված 229 միլիոն օգտատերերի մասին: