Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:10 12-05-2022

Փաշինյանի լուսանկարը՝ Երևանի մետրոյի հատակին․ տեսանյութ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը եւ ՀՅԴ-ական մի քանի երիտասարդներ մետրոյի վագոններից մեկի հատակին փակցրել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարով սթիքերը, ապա սկսել են վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:

Քրիստինե Վարդանյանն իրենց ակցիայի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել.

«Որպես մեր բողոքի դրսևորում՝ այսօր Երևանի Մետրոպոլիտենում փակցրել ենք այս սթիքերը:
Նիկոլով Հայաստանը և մեր երազանքներն անհամատեղելի են:
Ինքը պիտի գնա, որ մենք ապրենք, երազենք, երջանիկ լինենք, հարսանիք ու ծնունդ պլանավորենք, Հայաստանի մարզեր այցելենք, հայերեն խոսենք, քրիստոնյա մնանք:
Ժամը 16:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ