Արտաքին 4 տարի առաջ - 14:14 11-05-2022

Թուրքիան և Ղազախստանը կնքել են համագործակցության 15 համաձայնագիր՝ 1 մլրդ դոլար արժողությամբ

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:

Հանդիպման ավարտից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում հայտնի է դարձել, որ երկու երկրները ստորագրել են համագործակցության 15 համաձայնագիր՝ 1 մլրդ դոլար արժողությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Համաձայնագրերը ներառում են համագործակցություն տրանսպորտի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հետախուզnւթյան, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, մաքսային հսկողության, բնապահպանության, կրթության, երիտասարդական քաղաքականության, կապի ոլորտներում։

Նախագահները նաև քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտնել է, որ Ուկրաինայի հարցում երկու երկրների դիրքորոշումները համընկնում են:

«Մենք քննարկել ենք իրավիճակն Ուկրաինայում։ Համաձայն ենք, որ ճգնաժամը պետք է լուծվի Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Ղազախստանը նպատակ ունեն կրկնապատկել առևտրաշրջանառությունը՝ հասցնելով 10 մլրդ դոլարի։ Նա նշել է, որ անցյալ տարի երկկողմ առևտուրը նախորդ տարվա համեմատ աճել է 58 տոկոսով։

Իր հերթին Տոկաևը Թուրքիային անվանել է շատ կարևոր ռազմավարական գործընկեր ու Էրդողանին հրավիրել Ղազախստան։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում