Արտաքին 2 տարի առաջ - 20:29 05-06-2024

Ղազախստանը մտադիր Է ԱԷԿ-ի կառուցման համար 10-12 մլրդ դոլար ծախսել

Եթե համազգային հանրաքվեում հավանության արժանանա ատոմակայանի կառուցման հարցը, Ղազախստանը ակնկալում է օբյեկտի կառուցման համար ծախսել 10-12 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին» օրենքի նախագծի խորհրդատվական փաստաթուղթը:

Փաստաթղթի համաձայն, եթե ԱԷԿ-ի կառուցմանը հավանություն տան ընտրողները, ապա այն պետք է կառուցվի մինչև 2035 թվականը՝ պետական բյուջեի միջոցներով: Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 5-ին և հանրային քննարկումների փուլում կլինի մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը:

2023 թվականի սեպտեմբերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է երկրում ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցով համազգային հանրաքվե անցկացնել: Նրա կարծիքով՝ Ղազախստանը, լինելով ուրանի խոշորագույն արտադրողներից մեկն աշխարհում, պետք է ունենա սեփական ատոմային գեներացիան:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում