Մամուլ 4 տարի առաջ - 08:38 05-05-2022

ՔՊ-ական պատգամավորի քեռին` ընդդիմության հավաքներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ ի դեմս խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, խոսելու պարտականությունը հանձն առած, մեկը մյուսին հերթ չտալով, այս օրերին ամենատարբեր պիտակներ ու գնահատականներ են տալիս ընդիմությանն ու առանձին գործիչների։

«Թալանչիներ», «ռեւանշիստներ», «սուտ խոստումներ տվողներ». այս ու նմանատիպ այլ բնութագրումներ են տալիս մերօրյա իշխանավորները՝ հաճախ մոռանալով, որ «նախկինների» մեջ նաեւ իրենց հարազատներն ու արյունակցական ազգականներն են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, օրինակ, վերջին օրերին ունեցած հարցազրույցների ժամանակ ընդդիմադիրներին անվանում է «վատ հասկացողների խումբ», «ստերի պղպջակներ արձակողներ», «ռեւանշիստներ», «ժողովրդին չսիրողներ», որոնք պատերազմ են ուզում, եւ այլն։

Հետաքրքիր է՝ ընդդիմադիրներին նման գնահատական տալով՝ արդյոք իր հարազատ մորեղբորը՝ Ռուբեն Հովհաննիսյանի՞ն էլ նկատի ունի, որ երկար տարիներ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետն է եղել եւ այս օրերին ամեն օր Ֆրանսիայի հրապարակում է։ Պատգամավոր Հովհաննիսյանը, չենք կարծում, թե տեղյակ չէ, որ հարազատ քեռին նույնպես իր եւ իր ղեկավարի հրաժարականն է պահանջում ու մասնակցում այս օրերին Երեւանի փողոցներում ընթացող անհնազանդության ցույցերին։

Այս մասով «Ժողովուրդ» օրաթերթը ցանկանում էր նաեւ ՔՊ խմբակցության քարտուղարի տեսակետը լսել, նա, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեց։ Օգնականը նույնպես, որ խոստացել էր մեր՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքն իր վերադասին հասցնել, այդպես էլ հետադարձ կապի դուրս չեկավ մեզ հետ։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան