Ներքին 4 տարի առաջ - 00:23 05-05-2022

Ռուսաստանին պետք է, որ Արցախի խնդիրը միշտ լինի․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռուսաստանին պետք է, որ Արցախի խնդիրը միշտ լինի, ինչի շնորհիվ ինքը կարողանա զորք պահել տարածքում ու վերահսկել Հարավային Կովկասը, հետագայում նաեւ չկորցնի Հյուսիսային Կովկասն ու էլի շատ բաներ։ Ու իր համար բացարձակապես մեկ է, թե Հայաստանն է օկուպացնում Ադրբեջանի տարածքը, թե Ադրբեջանը՝ Հայաստանի, կարեւորը վեճ լինի, Արցախի հարցը՝ կախված, Արեւմուտքն էլ հեռու մնա այս կողմերից։

Ամերիկային պետք է, որ Արցախի հարցը լուծվի ու իր համար բացարձակապես մեկ է, թե Արցախը մերը կլինի ու Ադրբեջանը դրան կհամաձայնվի, թե Արցախում հայ չի մնա ու դրանով հարցը վերջնականապես կփակվի, կարեւոր Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղի, հետագայում նաեւ Միջին Ասիայից։ Այդ հարցում Թուրքիան պարտնյոր է ու Իրանի, Ռուսաստանի, ապագայում նաեւ Չինաստանի համար պրոբլեմ, սակայն մյուս կողմից Թուրքիան նույնպես պետք է պրոբլեմներ ունենա, որ չթռնի Ամերիկայի վրայից, դրա համար կա քրդերի հարց, կա ցեղասպանության հարց ու եթե մի նոր ցեղասպանություն էլ լինի, ավելի լավ, նոր գլխացավանք կստեղծի թուրքերի համար։

Իսկ կոլեկտիվ Եվրոպային ինչ է պետք։ Եվրոպային պետք է այն, ինչը կասի Ամերիկան։

Սա է մեր ռեգիոնի աշխարհաքաղաքական դասավորությունը։ Մնացածը դուք որոշեք»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում