Ներքին 4 տարի առաջ - 21:16 16-04-2022

Արցախի խնդիրն ավելի լայն է, քան հայ-ադրբեջանական հարց․ Ստեփան Դանիելյան

Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Արցախի խնդիրն ավելի լայն է, քան հայ-ադրբեջանական հարց։ Եթե հայ-ադրբեջանական հարթության մեջ այն քննարկենք, ապա այն լուծում չունի, չեն էլ թողնի։ Ուկրաինայի դեպքերը վկա։

2020-ին մենք պարտվել էինք մինչեւ պատերազմի սկսվելը' դիվանագիտության դաշտում, կամ դրա բացակայության պատճառով, կամ, ավելի ճիշտ, գործող վարչապետն ամեն ինչ, անգամ անհնարինն, արել է, որ պատերազմը սկսվի եւ մենք էլ միայնակ մնանք մեր դեմ ձեւավորված մեծ կոալիցիայի դեմ։ Կան հիմքեր ենթադրելու, որ դա հատուկ է արվել։

Ստեղծված իրավիճակից ելքեր որոնել էլ աշխարհում ընթացող աշխարհակարգի տրանսֆորմացիաների կոնտեքստում է լինելու։ Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք»։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի