Արտաքին 4 տարի առաջ - 22:01 04-05-2022

Պատրիարք Կիրիլը Հռոմի պապին պատմել է ՆԱՏՕ-ի հրթիռների թռիչքի ժամանակի մասին

Մարտին Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապին պատմել է դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ ՆԱՏՕ-ի հրթիռների թռիչքի ժամանակի մասին։ Նրա խոսքով, «Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Մոսկվա թռիչքի ժամանակը կրճատվի մի քանի րոպեի»։ Պատրիարքի խոսքերը մեջբերում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի կայքը։

Մարտի 16-ին տեղի ունեցած զրույցում Կիրիլը որոշել է Ֆրանցիսկոսի հետ կիսվել Ուկրաինայի պատերազմի շուրջ ստեղծված «բարդ իրավիճակի իր տեսլականով»։ Կիրիլի տեսլականի վերապատմումն ամբողջությամբ կրկնօրինակում է Կրեմլի հիմնական թեզերն այս հարցում։

Ըստ Կիրիլի՝ այն փաստը, որ նույնիսկ նախկին խորհրդային մերձբալթյան հանրապետություններն են միացել ՆԱՏՕ-ին, հանգեցրել է նրան, որ ՆԱՏՕ-ի սահմանները գտնվում են Սանկտ Պետերբուրգից 130 կիլոմետր հեռավորության վրա: «Հրթիռների թռիչքի ժամանակը ընդամենը մի քանի րոպե է: Եթե Ուկրաինան անդամակցեր ՆԱՏՕ-ին, ապա դեպի Մոսկվա թռիչքի ժամանակը նույնպես մի քանի րոպե կկազմի: Ռուսաստանը չէր կարող և չի կարող դա թույլ տալ»,- մեջբերում է պատրիարքարանը Կիրիլի խոսքերը:

Պատրիարքարանի հաղորդմամբ, Կիրիլն ասել է, որ ստեղծված իրավիճակը իրեն մեծ ցավ է պատճառում, քանի որ առճակատման երկու կողմ «իր հոտն է»։ Նա Ֆրանցիսկոսին առաջարկել է «վերանալ աշխարհաքաղաքական բաղադրիչից» և բարձրացնել այն հարցը, թե ինչպես եկեղեցիները կարող են օգնել խաղաղությանը և արդարությանը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կիրիլի այս խոսքերն ընդունել է որպես պատերազմի արդարացում: Նա պատրիարքին պատասխանել է, որ աշխարհաքաղաքականությունից ոչինչ չի հասկանում, բայց եկեղեցու առաջնորդները պետք է խոսեն Հիսուսի լեզվով, ոչ թե պետական ​​ծառայողների։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի