copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:35 31-03-2024

Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Զատիկի ողջույնն է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Զատիկի ողջույնն է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և այլ եկեղեցիների առաջնորդներին, ովքեր մարտի 31-ին նշում են Քրիստոսի Սուրբ Հարությունը:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի ուղերձում նշվում է, որ խաչի վրա կրած տառապանքների և Հարության միջոցով Քրիստոսը զոհաբերական սիրո մեծագույն օրինակ է։