Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:30 04-05-2022

Հա´յ մարդ, արթնացի՛ր ինքնակործան թմբիրից, վաղն արդեն ուշ կլինի. «Ձայն հայրենեաց» շարժում

Հայ մտավորականների միության «Ձայն հայրենեաց» շարժումը հայտարարություն է տարածել, որով դիմում է հայ մշակույթի, գիտության կրթության, մտավորականության լայն խավերի ներկայացուցիչներին, և կոչ անում մոռանալ բոլոր տարաձայնությունները, վեր կանգնել անձնական բոլոր տեսակի հավակնություններից, դառնալ մի հզոր բռունցք՝ օր առաջ, ժողովրդին և երկիրը փրկելու համար։

«Հա՛յ մարդ, արթնացի՛ր ինքնակործան թմբիրից, վաղը այլևս ուշ կլինի»,- այս մասին ասվում էր հայ մտավորականների՝ «Ձայն Հայրենեաց» նախաձեռնություն շուրջ չորս հարյուր մտավորականների տարածած հայտարարության մեջ։

«Այսօր երկիրը այնպիսի վիճակում է, որ մենք, շարունակելով մեր գործունեությունը, որոշեցինք որոշ դիտարկումներ անել երկրում տիրող իրավիճակի մասին։ Արդեն չորս տարի է, որ իշխանություը զավթած այս խմբավորումը ժողովրդին բերել հասցրել է այնպիսի վիճակի, որ պառակտված է ամբողջ հասարակությունը, սահմանները վտանգված են, Արցախից բան չի մնացել, այսքան զինվորներ ենք կորցրել, որդեկորույս մայրերի քանակը անհաշվելի է, հայ մարդու հոգեվիճակը շատ ծանր է, և այս վիճակի մեջ մենք չենք կարող անմասն մնալ»։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մշակութային գործիչ Սամվել Հարոյանը։

«Այսօր շատ կարևոր է մտավորականության դերը և խոսքը մեր երկրի համար։ Շատ լավ կլիներ, եթե մտավորականությունը բանակով ելույթ ունենար, քանի որ մտավորականության գաղափարները առաջ մղող գաղափարներ են։ Կոչ եմ անում իմ կոլեգաներին ավելի ակտիվ լինել, քանի որ եթե մենք հայրենիք չունենանք, ո՞ւմ է պետք լինելու մեր արվեստը։ Մենք այսօր մեր հայրենիքում ունենք առաքելություն մեր հայրենիքը ծաղկեցնելու, մեր հայրենիքին ծառայեցնելու Աստծո կողմից մեզ տրված մեր շնորհը»։ Այսօր այս մասին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը «Երկրում տիրող իրավիճակը և մտավորականության անելիքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի