Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:58 02-05-2022

Իմ էրեխե՞ն էր խանգարում Նիկոլին, իմ երեխեքի նման էրեխե՞քն էին խանգարում նրան. զոհվածի մայր

Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են մնալ դատախազությանշենքի մոտ։ Արդեն մեկ շաբաթ է՝ ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունում են, քանի որ դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Օրեր առաջ Աբրահամյանը փոխանցեց դատախազի պատասխանը և շեշտեց` կան դատավարական հստակ ընթացակարգեր։ Գրավոր պատասխանն ուղարկվել է փաստաբան Արա Զոհրաբյանին, քանի որ դիմումը ներկայացված է նրա անունով։ Սակայն զոհված զինծառայողի ծնողները դժգոհ են մնացել դատախազի որոշումից, ինչից հետո իրավիճակը լարվել էր։ Ծնողները որոշել են դատախազության շենքի մոտ մնալ այնքան, մինչև իրենց պահանջը բավարարվի։ Հնգօրյա ժամկետն արդեն լրացել է, իսկ ծնողները սպասում են իրենց իրավաբանին, որը, ինչպես ծնողները հայտնեցին, քաղաքում տեղի ունեցող խցանումների պատճատով այդպես էլ չներկայացավ։

Ծնողներից մեկը, ում որդու զոհվելու պայմաններն իրեն հայտնի չեն, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ մինչև հիմա էլ ստույգ չգիտի, թե չգիտի, թե տղան որտեղ է զոհվել. «Մեզ պարզապես հունից հանեց վարչապետի այն հայտարարությունը, որ կարող էինք ունենալ նույն պատկերը՝ ուղղակի առանց զոհերի։ Իմ էրեխե՞ն էր խանգարում Նիկոլին, իմ երեխեքի նման երեխե՞քն էին խանգարում նրան։ Ես հանգիստս կորցրել եմ տղայիս զոհվելուց հետո, ես չգիտեմ՝ ի՞նչ ծնող եմ, որ շարունակում եմ այդ տեսարանն իմ աչքի առաջ ունենալով՝ ապրել։ Բոլորն այս հարցում ունեն իրենց մեղքի բաժինը։ Ներկա, անցյալ , ապագա խառնելով՝ բոլորը խուսափում են պատասխանատվությունից։ Արցախն ինձ համար սրբավայր է, որովհետև 1992 թվականից ի վեր՝ այնտեղ զոհեր ենք տալիս, ու դա սուրբ հող է։ Իմ 18-ամյա որդին էլ է այնտեղ զոհվել։ Իմ երեխայի նկարին հիմա չեմ կարողանում նայել։ Իմ պահանջն այն է, որ դատախազությունը կատարի մեր պահանջը և տղաներին ճանաչի տուժող, իսկ մեզ՝ տուժողի իրավահաջորդ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media