Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են մնալ դատախազությանշենքի մոտ։ Արդեն մեկ շաբաթ է՝ իրենք ՀՀ գլխավոր դատախազությունում են, քանի որ դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Օրեր առաջ Աբրահամյանը փոխանցեց դատախազի պատասխանը և շեշտեց` կան դատավարական հստակ ընթացակարգեր։ Գրավոր պատասխանն ուղարկվել է փաստաբան Արա Զոհրաբյանին, քանի որ դիմումը ներկայացված է նրա անունով։ Սակայն զոհված զինծառայողի ծնողները դժգոհ են մնացել դատախազի որոշումից, ինչից հետո իրավիճակը լարվել էր։ Ծնողները որոշել են դատախազության շենքի մոտ մնալ այնքան, մինչև իրենց պահանջը բավարարվի։ Հնգօրյա ժամկետն արդեն լրացել է, իսկ ծնողները սպասում են իրենց իրավաբանին, որը, ինչպես ծնողները հայտնեցին, քաղաքում տեղի ունեցող խցանումների պատճատով այդպես էլ չներկայացավ։
Ծնողներից մեկն
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Գլխավոր դատախազությունն ամեն բան անում է , որ մեղքը գցի ՀՔԾ-ի վրա, իսկ ՀՔԾ-ն ՝գլխավոր դատախազության վրա։
«Էթիկայի նորմեր կան, ու հիմա մեր համբերությունն ուզում են չարաշահել։ էս ի՞նչ ա, ինչի՞ նման ա սա։ Մենք կարող է՞ չենք հասկանում, թե ինչի համար է այս ամենն արվում։ Մեր ուզածը մեծ բան չէ, ուղղակի ուզում ենք տուժողի իրավահաջորդ լինել, այդքան բան։ Մենք պահանջում էինք երկու բան, որոնք մեկը մյուսի հետ տրամաբանորեն կապված գործընթացներ են, մենք ուզում ենք ճանաչվել տուժողի իրավահաջորդ, և երկրորդ, որ Նիկոլ Փաշինյանը պատժվի, այն է՝ կալանավորվի։ Մեզ լրիվ դրել են անհասկացողի տեղ ու արհամարում են կամ երևի մտածում են այնքան ձգեն, որ մենք կթողենք, կգնանք, որովհետև 1,5 տարի լռելով հասկացանք, որ հարցը չի լուծվի»։
Մանրամասն՝ տեսանյութում։