Ռուսաստանը չի փորձելու ուկրաինական պատերազմն ավարտել մինչև մայիսի 9-ը. Լավրով
copy image url

Ռուսաստանը չի փորձելու ուկրաինական պատերազմն ավարտել մինչև մայիսի 9-ը. Լավրով

Արտաքին 3 տարի առաջ - 11:54 02-05-2022
Ռուսաստանը չի փորձելու Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողությունն ավարտել մինչև մայիսի 9-ը, երբ երկիրը նշում է Հաղթանակի օրը։ Այս մասին իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր զինվորականներն արհեստականորեն չեն արագացնի իրենց գործողությունները ինչ-որ ժամկետի, այդ թվում՝ Հաղթանակի օրվա համար»,- ասել է Լավրովը, նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Հարցազրույցի ժամանակ նախարարն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է նպաստել խաղաղության հաստատմանը, «եթե դադարի հանցավոր հրամաններ տալ իր նեոնացիստական ​​գումարտակներին, ստիպի նրանց ազատ արձակել բոլոր խաղաղ բնակիչներին և դադարեցնել դիմադրությունը»։
Հարցազրույց վերցնող լրագրողը Լավրովին հարցրել է՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Ռուսաստանը պնդում է, որ նախագահ Զելենսկին հանձնվի, և արդյո՞ք դա որպես խաղաղության պայման է համարում։
«Մենք չենք պահանջում, որ նա հանձնվի, մենք պահանջում ենք, որ նա բոլոր խաղաղ բնակիչներին ազատ արձակելու և դիմադրությունը դադարեցնելու հրաման տա»,- պատասխանել է Լավրովը։
ԱԳ նախարարը նաև ասել է, որ Ռուսաստանը չի ձգտում փոխել Ուկրաինայի գործող իշխանություններին՝ դա անվանելով «ամերիկյան մասնագիտություն»։
«Ցանկանում ենք ապահովել մարդկանց անվտանգությունն Ուկրաինայի արևելքում, որպեսզի նրանց չսպառնա այդ երկրի ոչ ռազմականացումը և ոչ էլ ազգայնականացումը, նաև Ուկրաինայի տարածքից ՌԴ անվտանգությանը սպառնացող վտանգներ չլինեն»,- ասել է Լավրովը։

Ամենից շատ դիտված

21:40 Ձերբակալվել է Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը
21:47 15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
13:03 Ստուգվել է շուրջ 20 մեքենա․ 2-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
23:36 Քիչ առաջ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց․ ԱԺ-ում առյուծ կտրողները սա կանտեսեն
13:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին․ տեսանյութ
09:32 Տղան հորը հիվանդանոց է տարել մատի կտրվածքով, բժիշկը դիմել է ChatGPT-ին. Reddit
22:30 Մի հատ սիգարետ, մի հատ էլ լուցկի եմ առնում, ու 5000-ը պրծավ․ հարցում
13:48 Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդը գիշերը մահացել է
14:25 Տիկին Գալյան, ձեզ հարգալից պահեք. լեզվակռիվ՝ նախարարի և լրագրողի միջև