Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Türk-ի եթերում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ պատրաստ չեն աշխատել ուկրաինական ճգնաժամին վերջ դնելու ուղղությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ում կան երկրներ, որոնք կողմ են Ուկրաինայում (ճգնաժամի) շարունակությանը: Նրանք (ճգնաժամի) շարունակությունը որպես Ռուսաստանի թուլացման (գործոն) են դիտարկում»,- ասել է նա՝ հավելելով, որ դաշինքի այդ անդամներին Ուկրաինայում տեղի ունեցողը «քիչ է անհանգստացնում»։
Նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպումից հետո փոխել է կարծիքը Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների տևողության վերաբերյալ։