Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 21:32 02-05-2022

Նա ամեն ինչ կորցրել է, դղյակն այլևս չկա․ Եֆրոսինինան՝ Գալկինի մասին


Եթե ​​սկզբում Մաքսիմ Գալկինը պնդում էր, որ իրենց ուղևորությունը Իսրայել ժամանակավոր է, ապա այժմ, ըստ ամենայնի, աստղերը ծրագրում են երկար մնալ այնտեղ։ Ռուսաստանում հեռուստահաղորդավարը մնացել է առանց աշխատանքի, իսկ նոր վայրում նա մեծ պահանջարկ ունի։
Մարտին Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան առաջիններից էին, որոնք լքեցին Ռուսաստանը։ Աստղային ընտանիքը հաստատվել է Իսրայելում և դեռ չի ծրագրում վերադառնալ հայրենիք, մանավանդ որ Ռուսաստանում 45-ամյա երգիծաբանին դավաճան են անվանում։
Գալկինին քննադատում են բազմաթիվ գործընկերներ, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանը, որը վերջերս ամպագոռգոռ հայտարարություն էր արել Մաքսիմի՝ երկրից հեռանալու մասին։ Բայց աստղերի թվում շատ են շոումենին աջակցողները։ Նրանց թվում է ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Մաշա Էֆրոսինինան, որը պատմել է Գալկինի հետ վերջերս ունեցած զրույցի մասին։
42-ամյա Եֆրոսինինայի խոսքով՝ մի քանի օր առաջ նա զանգահարել է Գալկինին, և վերջինս խոստովանել է, որ Ռուսաստանում բացարձակապես ամեն ինչ կորցրել է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա դեմ երկրում քրեական գործ է նախապատրաստվում։
«Օրերս խոսեցինք։ Մաքսիմի ուղերձներն առաջին օրերից ինձ համար ազդանշան դարձան, որ, պարզվում է, կարելի է ամեն բան ասել ու երեխաներին դուրս հանել։ Կարելի է։ Այնպես որ, դա միայն ներքին ընտրության խնդիր է։ Նա կորցրել է ամեն ինչ։ Նա ինձ իրավունք չի տվել մանրամասներ հայտնելու, բայց ես այսպես կասեմ՝ դղյակն այլևս չկա։ Ամեն ինչ վերցված է, քրեական գործ է նախապատրաստվում, նրան ամեն տեղ ջնջում են, մամուլում արատավորվում։ Այսինքն՝ նրա հետ տեղի է ունենում այն ամենը, ինչից վախենում են արվեստագետները Ռուսաստանում։ Նա չկա և չի էլ լինի», - պատմել է հեռուստահաղորդավարը ուկրաինական հեռուստատեսության եթերում:
Սակայն հեռուստահաղորդավարն ինքը փիլիսոփայորեն է վերաբերվում այս ամենին, մանավանդ, որ Իսրայելում նրա գործերը լավ են, իսկ համերգի տոմսերը սպառվում են տաք կարկանդակների նման։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել