Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:22 01-05-2022

Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր իսկ հռչակած հեղափոխության արժեքներին. Մենուա Սողոմոնյան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության հանրահավաքին «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանն իր ելույթում ասաց, որ որպես մանկավարժ ու դասախոս իր խոսքն ուղղում է երիտասարդներին.

«Նիկոլ Փաշինյանի կառավարման չորս տարին՝ հատկապես վերջին մեկ ու կես տարին՝ Հայաստանը վերածվել է ձախողված պետության։ Մեզ համար, ցավոք, սովորական են դարձել սուտը, կեղծիքը, մոլորությունը, ապօրինությունը, անպատասխանատվությունն ու կառավարելու անկարողունակությունը։ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր իսկ հռչակած հեղափոխության արժեքներին ու սկզբունքներին։ Նա իշխանության էր եկել ժողովրդավարություն հաստատելու, բայց մենաշնորհել է ողջ պետական համակարգը։ Նա իշխանության է եկել կոռուպցիան արմատախիլ անելու լոզունգով, բայց փոխարենը շարունակում է այն հովանավորել ու վերարտադրել։ Նա խոստացել էր սոցիալական արդարություն ապահովել, բայց հանրային միջոցները բաշխում է և պետությունը կառավարում է խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով»։


Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան