Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:01 30-04-2022

Շիրակի մարզպետը մասնակցել է շաբաթօրյակին

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մասնակցել է համապետական շաբաթօրյակին։

Աշխատակիցները, մի քանի խմբեր կազմելով, մաքրման աշխատանքներ են իրականացրել Իսահակյան փողոցում և հարակից պուրակում։

Շիրակի մարզպետը, կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունն ու շաբաթօրյակների կազմակերպումը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ հատկանշական է նաև այն, որ համապետական շաբաթօրյակը համընկել է քաղաքացու օրվա հետ.

«Յուրաքանչյուր երկրի քաղաքացի, այդ թվում նաև ՀՀ քաղաքացին նախ պետք է լինի իրավագիտակից և հոգատար, իսկ հոգատարությունը սկսվում է մեր միջավայրի, մեր շրջապատի նկատմամբ ուշադիր լինելուց, երբ որ մարդ իր գործողություններով նպաստում է, որպեսզի մեր բակը, մեր քաղաքը, մեր պետությունը և, ընդհանրապես, մեր մոլորակը մաքուր լինի, կարծում եմ՝ սա հոգատարության լավագույն դրսևորումներից մեկն է»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը